Jump to content

Alcest

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alcest
երաժշտական խումբ Խմբագրել Wikidata
Ստեղծում2000 Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ2000 Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hyAlcest discography Խմբագրել Wikidata
Հիմնադրման վայրԲանյոլ սյուր Սեզ Խմբագրել Wikidata
ԺանրԲլեք մետալ, post-metal Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքalcestmusic.com Խմբագրել Wikidata
Կազմված էNeige, Winterhalter Խմբագրել Wikidata

Alcest, ֆրանսիական պոստ-բլեք մետալ խումբ է Բանյոլ սյուր Սեզից։ Նրա առաջնորդը և հիմնադիրը Neige–ն է (Ստեֆան Պո): Խումբը ստեղծվել է 1999 թվականին որպես բլեք մետալ սոլո նախագիծ Նեյժի կողմից, որը շուտով վերածվել էր եռյակի։ Սակայն, 2001 թվականին իրենց առաջին դեմո ալբոմի թողարկումից անմիջապես հետո, խմբի անդամներ Էգնորը (Aegnor) և Արգոթը (Argoth) լքեցին խումբը[1][2]: 2009 թվականին Les Discrets-ի (նախկինում Peste Noire-ի) թմբկահար Վինտերհալտերը միացել էր Alcest-ի ստուդիական կազմին՝ 8 տարի աշխատելուց հետո, որի ընթացքում Նեյժը միակ մշտական անդամն էր։

Խումբը համարվում է բլեքգեյզ ժանրի ռահվիրա՝ իրենց 2005 թվականի Le Secret մինի ալբոմով[3][4]։ Իրենց ստեղծումից ի վեր Alcest-ը թողարկել է յոթ երաժշտական ալբոմ, ինչպես նաև մի քանի մինի ալբոմներ և սպլիտ ալբոմներ։ Խմբի չորրորդ թողարկումը՝ Shelter-ը, որը թողարկվել է 2014 թվականին, նշանավորվել էր շուգեյզի կտրուկ անցումով։ Խմբի նախավերջին ալբոմը Kodama-ն, Alcest-ին վերադարձրել էր բլեքգեյզ ժանր[5][6]։

1999 թվականին Ալսեսթը Նեյջի կողմից հիմնադրվել է որպես մենակատար նախագիծ[7]: Խումբը շուտով հավաքագրել էր բասիստ Արգոյին և գլխավոր կիթառահար Ագնորին (հետագայում հայտնի որպես La sale Famine de Valfunde, որում Նեյջը Peste Noire-ի վաղ տարիներին եղել է թմբկահար և ռիթմ կիթառահար և նույնիսկ ձայնագրել է «La Césarienne» երգը Peste Noire-ի համար՝ կատարելով գլխավոր կիթառահարի դերը[8][9][10][11]):

2001 թվականին խումբը Drakkar Productions-ում թողարկել էր 4 երգից բաղկացած դեմո ալբոմ՝ Tristesse Hivernale անվամբ։ Դեմոյի թողարկումից կարճ ժամանակ անց Էգնորը և Արգոն լքեցին խումբը, և Նեջը կրկին մնաց մենակ։ Այս պահից սկսած՝ Alcest–ի գործունեությունն ավելի շատ էր դարձել նրա անձնական աշխատանքը։ Սկզբում հիմնադրելով Alcest-ը՝ հում բլեք մետալ նվագելու նպատակով, Նեջը հեռացել էր մինիմալիստական երաժշտությունից։ Արդյունքում թողարկվեց Tristesse Hivernale EP դեմոյի շարունակությունը՝ Le Secret մինի ալբոմը։ Այս մինի ալբոմը, որը թողարկվել էր 2005 թվականի մայիսին, դարձել էր Alcest-ի վերականգնումից հետո ի հայտ եկած նոր բլեքգեյզ ոճի նախատիպը։

2007 թվականի մարտին Prophecy Productions-ի հետ Alcest-ի պայմանագիր կնքելուց հետո[12], նրանց դեբյուտային Souvenirs d'un autre monde ալբոմը թողարկվեց օգոստոսի սկզբին[13]։ Alcest-ը անմիջապես դասվեց My Bloody Valentine-ի և Jesu-ի հետ նույն մակարդակի վրա[14][15][16]։ Pitchfork-ի լրագրող Բրենդոն Սթոսիի խոսքով՝ ալբոմը «բնավ էլ բլեք մետալ չէ» և համեմատելի է «Jesu-ի շուգեյզի ավելի թեթև փորձի» հետ[17]։

2007 թվականի օգոստոսին Northern Silence Productions-ը թողարկեց Tristesse Hivernale ալբոմը որպես սպլիտ ալբոմ ֆրանսիական Angmar բլեք մետալ խմբի հետ։ 2009 թվականի նոյեմբերի 30-ին Alcest-ը թողարկել էր նաև սպլիտ ալբոմ ֆրանսիական Les Discrets խմբի հետ[18]։

2010 թվականի մարտի 29-ին թողարկվել է ալսեստի երկրորդ ալբոմը՝ Écailles de Lune-ը (Լուսնի կշեռքը): Ալբոմը մեծ սպասված էր երկրպագուների կողմից և արժանացել էր երաժշտական քննադատների ջերմ արձագանքներին: AllMusic-ի լրագրող Նեդ Ռագեթը գրել է, որ ալբոմը «բլեք մետալ թատերականության և շուգեյզ հնչյունների համոզիչ սինթեզ է, որը լիովին գրավում է լսողին, նույնիսկ եթե վոկալիստ Նեյջը սկզբում նման հնչողություն ձայնագրել է անգիտակցաբար»[19]:

2012 թվականի հունվարի 6-ին թողարվել է խմբի երրորդ ալբոմը՝ Les Voyages de l'Âme-ը։ Ալբոմը նաև դրական արձագանքներ էր ստացել երաժշտական քննադատներից, իսկ Նյու Յորք Թայմսը այն նկարագրել է որպես «[Alcest]-ի կարողությունների լավագույն օրինակը»[20]:

2014 թվականի հունվարի 17-ին թողարկվել է Alcest-ի չորրորդ ալբոմը՝ «Shelter»-ը՝ Prophecy Productions-ից։ Այնտեղ պրոդյուսեր էին Բիրգիր Յոն Բիրգիսոնը, լարային գործիքների վրա՝ Amiina, և Նիլ Հալսթեդը։ Ոճական առումով ալբոմը արմատապես տարբերվում է խմբի սովորական հնչողությունից՝ հանելով մետալի բոլոր հետքերը նրանց հնչողությունից և ամբողջությամբ կենտրոնանալով շուգեյզ տարրերի վրա իրենց երգերում[21][22]։ Նեյջը ավելի ուշ հարցազրույցում ասել է. «Մենք հպարտ ենք դրանով, բայց կարծում եմ, որ գուցե ալբոմը մի փոքր չափազանց ազդված է այլ բաներից։ Այդ ժամանակ ես իսկապես տարված էի Slowdive-ով։ Shelter-ը դեռևս շատ նման է Alcest-ին, բայց գուցե ոչ այնքան, որքան մյուս ալբոմները»[23]:

2016 թվականի հունվարի 15-ին Նեյջը խմբի Ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետևյալ հաղորդագրությունը. «Նոր ալբոմ։ Սկսվել ենք ձայնագրությունը»[24]: Նա նաև նշել էր, որ ալբոմը «անկասկած ավելի մռայլ» կլինի: Մայիսի 16-ին նա հայտարարել էր, որ ալբոմը մաստերինգի փուլում է: Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել, որ ալբոմը կկոչվի Kodama և կթողարկվի սեպտեմբերի 30-ին[25]: Նեյջը նշել էր, որ նոր ալբոմը ստեղծելիս ոգեշնչվել է ճապոնական արվեստով և մշակույթով, ինչպիսին է Հայաո Միյաձակիի «Մոնոնոքե հիմե» ֆիլմը: Երաժշտական առումով ալբոմը վերադարձ է խմբի ավելի ավանդական բլեքգեյզ հնչողությանը[26][27]:

2019 թվականի հունվարի 22-ին խումբը սոցիալական ցանցերի իր էջում հայտարարել էր, որ հաջորդ օրը կսկսեն նոր ստուդիական ալբոմի ձայնագրությունը[28]:

2019 թվականի ապրիլի 10-ին խումբը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել Nuclear Blast-ի հետ։ Լեյբլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ խումբը շարունակում է ձայնագրել իր վեցերորդ ստուդիական ալբոմը, որը դեռևս անվանում չունի, և 2019 թվականին պլանավորում է մի շարք համերգներ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում անցկացվող երաժշտական փառատոներում[29]։

2019 թվականի հոկտեմբերի 25-ին թողարկվել է վեցերորդ ալբոմը՝ Spiritual Instinct–ը։

2022 թվականի մայիսին խումբը հայտարարեցլ էր, որ իրենք ձայնագրում են նոր ստուդիական ալբոմ, որը կծառայի որպես Spiritual Instinct ալբոմի շարունակություն[30]։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը իր կարիերայի ընթացքում մի քանի անգամ փոխել է իր երաժշտական զարգացման ուղղությունը։ Չնայած նրանց առաջին դեմո՝ Tristesse hivernale-ը, հում բլեք մետալի օրինակ է, նրանց դեբյուտային մինի ալբոմը շատերի կողմից համարվում է առաջին բլեքգեյզ ալբոմը, ինչը խմբին դարձրել է ժանրի ռահվիրա[31][32]։ Le Secret-ի ձայնագրությունից հետո և Shelter-ի թողարկումից առաջ խումբը համեմատվել է ինչպես բլեք մետալ խմբերի, ինչպիսիք են Burzum-ը և Ulver-ը՝ կոշտ, ծայրահեղ վոկալի, ճիչերի, բլաստ բիթերի, ինչպես նաև արագ տրեմոլո կիթառային մասերի օգտագործման, այնպես էլ շուգեյզ խմբերի, ինչպիսին է Slowdive-ը, հետ, որոնք ստեղծել են ձայնային էֆեկտների հսկայական պատ[33][34]։ Alcest-ի 2014 թվականի Shelter հնչողությունից՝ լինելով մաքուր շուգեյզ, որը լիովին հեռացրել է մետալի ազդեցությունների բոլոր հետքերը[35][36]։ Այնուամենայնիվ, խմբի հաջորդ ալբոմը՝ «Kodama-ն, մասնակի վերադարձ էր խմբի վաղ շրջանի ստեղծագործությունների սև հայացքին[37]։

Նեջի խոսքերով՝ մանկության տարիներին նա շփման փորձ է ունեցել «հեռավոր երկրի» հետ, որը նա սովորաբար համեմատում է «փերիների հեքիաթային երկրի» հետ[38]: Alcest–ը նրա համար ծառայում է որպես այս «այլ աշխարհից» հիշողությունների երաժշտական ադապտացման միջոց[39][40]: Նեջի խոսքերով՝ Alcest–ը ունկնդրի համար ճանապարհորդություն է դեպի այս կախարդական աշխարհ՝ իր հիշողությունների միջոցով, երաժիշտների նպատակն էր ստեղծել «այլաշխարհիկ, եթերային, նոստալգիկ հնչողություն»: Դրա համար օգտագործվել են բլեք մետալի և շուգեյզի տարրեր, չնայած խումբը սկզբում նպատակ չէր դրել նվագել այս երկու ոճերից որևէ մեկում[41]:

Ընթացիկ կազմը

Սեսիոն երաժիշտներ

  • Պիեռ Կորսոն (Zero) - կիթառ, բեք վոկալ (2010-մինչ օրս)
  • Անդրիա Սարե - բաս (2010-մինչ օրս)

Նախկին մասնակիցները

  • Լյուդովիկ Վան Ալստ (Aegnor) - առաջատար կիթառ (2000-2001)
  • Argoth - բաս (2000-2001)

Նախկին սեսիոն երաժիշտներ

2013 թվականին Alcest-ի կենդանի ելույթը, Neige (աջ կողմում) և սեսիոն երաժիծտ Indria-ն

Ստուդիական ալբոմներ

Թվական Անվանում Գծապատկերի ամենաբարձր դիրքը
Bel(Fl) Fin Ger SWI US Heat
2007 Souvenirs d’un autre monde — — — — —
2010 Écailles de Lune — — — — —
2012 Les Voyages de l'Âme — — — — —
2014 Shelter — 17 28 — —
2016 Kodama 109 — 15 62 8
2019 Spiritual Instinct
2024 Les Chants de l'Aurore
EP
Թվական Անվանում
2005 Le Secret
2011 Le Secret (վերաթողարկում)
Սպլիտներ
Թվական Անվանում հետ միասին
2007 Aux funérailles du monde… / Tristesse hivernale Angmar
2009 Les Discrets / Alcest Les Discrets
Սինգլներ
Թվական Անվանում
2011 «Autre temps»
2013 «Opale»
2019 «Protection»
2019 «Sapphire»
Դեմո
Թվական Անվանում
2001 Tristesse hivernale
Լայվներ
Թվական Անվանում
2012 BBC Live Session
Տեսահոլովակներ
  • «Autre Temps» (2011)
  • «Les Voyages de l'Âme» (2012)
  • «Opale» (2013)
  • «Protection» (2019)
  • «Sapphire» (2019)
  • «La limuere autant que l’ombre» (2019)
  • "L'Envol" (2024)
  • "Flamme Jumelle" (2024)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Neige explained: «At the beginning, I created Alcest because I really loved Black Metal and I wanted to play some. With the help of Famine (Peste Noire), I wrote four tracks with a theme based on winter and the sad feelings this season conveys.»«Klemi, From dream kingdoms to metro tunnels: ALCEST / AMESOEURS, Kaleidoscope mag, Issue number 4, 2007». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  2. ↑ Aegnor (aka La sale Famine) explained: «I played in ALCEST. In the beginning. I composed the best riff in ‘Tristesse Hivernale’, the searing riff of ‘La Forêt du Cristal’. But at the behest of Neige, ALCEST became an Eden of elegant and overly nice fairies, the pastoral dream of a tender hobbit’s brain. To put it bluntly, ALCEST became a fairytale country. So I had to carve out my own path…I took a shit in those cute flowery groves, sodomised the fairies, and put those elves to bed with a dose of rat poison to allow the song of the toads to flourish. Yes, I made PESTE NOIRE…because PESTE NOIRE was born only to fuck shit up.(Diary of PN)»«KPN-V interview, April 1st, 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին.
  3. ↑ «Deconstructing: Alcest's Shelter And Metal In A Post-Deafheaven World». 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. ↑ «The Translator Blackgaze». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. ↑ «Alcest: Shelter Album Review | Pitchfork». pitchfork.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. ↑ «How terror attacks and spiritualism inspired the new Alcest album» (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. ↑ True, Chris «Alcest Biography Արխիվացված 2017-09-10 Wayback Machine», Allmusic, Macrovision Corporation. Retrieved 2 August 2014
  8. ↑ True, Chris «Alcest Biography Արխիվացված 2017-09-10 Wayback Machine», Allmusic, Macrovision Corporation. Retrieved 2 August 2014
  9. ↑ Neige declared: «I was only a guest in [Peste Noire] as I played drums for him [Famine], but I did/do not share his views at all. Don’t even ask me about the concept behind [Peste Noire], it is very complex.» «Mystery Flame, Interview with Neige of Alcest, Avant-Garde Metal Webzine, January 17, 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  10. ↑ Neige also said:«In Peste Noire I didn’t write anything.» «An Interview with Neige, at Infernal Damnation Festival VIII, Me(n)tal-Meltdown Webzine, April 23rd, 2011». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  11. ↑ Neige explained that all the bands he took part in helped him express different sides of his personality:«Indeed, there are „several“ sides to Neige. Alcest’s Neige is like the basis of my personality, its essence: a joyful and quiet man who is a reflection of the music. Amesoeurs' Neige is more of an urban man who is completely lost, sad and anxious, not knowing his goals anymore nor his desires. He doesn’t know himself any longer since he has accumulated a great deal of frustration and unspoken vices. Last but not least, Peste Noire’s Neige is a kind of old, evil and stupid witch whose unbearable stench is equalled only by his ugliness. My urge of animal and primitive regression is embodied by this mix between a cave woman and a fiend.»«Klemi, From dream kingdoms to metro tunnels: ALCEST / AMESOEURS, Kaleidoscope mag, Issue number 4, 2007». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  12. ↑ Alcest signing announcement on Prophecy Productions homepage Արխիվացված 2012-03-06 Wayback Machine. Retrieved 2010-08-23.
  13. ↑ Souvenirs d’un autre monde on Prophecy Productions homepage Արխիվացված 2012-03-06 Wayback Machine. Retrieved 2010-08-23.
  14. ↑ True, Chris «Alcest Biography Արխիվացված 2017-09-10 Wayback Machine», Allmusic, Macrovision Corporation. Retrieved 2 August 2014
  15. ↑ Way, Brian «Alcest — Souvenirs d’Un Autre Monde» (review), Allmusic, Macrovision Corporation
  16. ↑ Kelly, Jennifer (2007) «Alcest — Souvenirs d’Un Autre Monde Արխիվացված 2010-06-15 Wayback Machine» (review), Popmatters
  17. ↑ «Show No Mercy | Pitchfork». pitchfork.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. ↑ True, Chris «Alcest Biography Արխիվացված 2017-09-10 Wayback Machine», Allmusic, Macrovision Corporation. Retrieved 2 August 2014
  19. ↑ «Écailles de Lune - Alcest | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. ↑ Ratliff, Ben (2012 թ․ հունվարի 13). «New CDs From Jade Alston, Jeremy Pelt and Alcest». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  21. ↑ «Обзор на pitchfork.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  22. ↑ «Обзор альбома на сайте sputnikmusic.com».
  23. ↑ «Интервью с Нежем на сайте teamrock.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  24. ↑ Facebook
  25. ↑ Johnson, Laura. «Alcest To Release New Album 'Kodama' In September - Stereoboard». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. ↑ «How terror attacks and spiritualism inspired the new Alcest album» (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. ↑ Johnson, Laura. «Alcest To Release New Album 'Kodama' In September - Stereoboard». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  28. ↑ «Alcest» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  29. ↑ «ALCEST - sign to Nuclear Blast!» (անգլերեն). Nuclear Blast. 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  30. ↑ Abattoir (2022 թ․ մայիսի 25). «Alcest - Finish Writing Music For Next Record». Metal Storm (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  31. ↑ «Deconstructing: Alcest's Shelter And Metal In A Post-Deafheaven World». 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. ↑ «The Translator Blackgaze». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. ↑ «Deconstructing: Alcest's Shelter And Metal In A Post-Deafheaven World». 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  34. ↑ «The Translator Blackgaze». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  35. ↑ «Alcest: Shelter Album Review | Pitchfork». pitchfork.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  36. ↑ «Shelter - Alcest | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  37. ↑ «How terror attacks and spiritualism inspired the new Alcest album» (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  38. ↑ «ALCEST : Transcending Human Boundaries. (Interview with Neige)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  39. ↑ True, Chris «Alcest Biography Արխիվացված 2017-09-10 Wayback Machine», Allmusic, Macrovision Corporation. Retrieved 2 August 2014
  40. ↑ «Interview with Neige for ATMF Webzine». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  41. ↑ «INTERVIEW: ALCEST'S NEIGE – "SPIRITUALITY IS THE HEART & SOUL OF OUR MUSIC"».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alcest» հոդվածին։