Jump to content

Alten

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alten
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն և բիզնես ձեռնարկություն
Երկիր Ֆրանսիա[1]
Հիմնադրված1988
Գլխադասային գրասենյակԲուլոն Բիյանկուր
ՀիմնադիրSimon Azoulay?
Կայքalten.com

ALTEN, ֆրանսիական միջազգային ինժեներական և տեխնոլոգիական ծառայությունների խորհրդատվական ընկերություն, հիմնադրվել է 1988 թվականին, գրասենյակներ է բացել աշխարհի 30 երկրներում[2][3]: ALTEN-ի բաժնետոմսերը ցուցակվել են Փարիզի ֆոնդային բորսայի B սեգմենտում (ISIN FR0000071946). այն կազմում է SBF 120, IT CAC 50 և MIDCAP 100 ինդեքսների մի մասը և իրավասու է Հետաձգված մարման ծառայության համար:

2025 թվականին ALTEN-ն ունեցել է 57,400 աշխատակից և գրանցել է 4,10 միլիարդ եվրո հասույթ[4]: Ֆրանսիական շուկային է բաժին հասել խմբի գործունեության 35%-ը[3]:

Ընկերության պրոֆիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ALTEN-ը գործունեություն է ծավալել որպես տեխնոլոգիական խորհրդատվական և ինժեներական ընկերություն ամբողջ աշխարհում: Այն նախագծային և հետազոտական ծրագրեր է տրամադրել արդյունաբերական, հեռահաղորդակցության և ծառայությունների ոլորտների տեխնիկական ու տեղեկատվական համակարգերի ստորաբաժանումների համար: Ընկերությունը ներգրավվել է տեխնիկական ստորաբաժանումների համար տեխնոլոգիական արտադրանքի ուսումնասիրությունների և հայեցակարգերի մշակման գործում: Այն նաև ապահովել է ցանցերի ու հեռահաղորդակցության ճարտարապետություն, ինչպես նաև մշակել է ՏՏ համակարգեր տեղեկատվական համակարգերի բաժինների համար:

ALTEN-ը ծառայություններ է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, համակարգչային համակարգերը, ցանցային տեխնոլոգիաները, մուլտիմեդիան, պաշտպանությունը, ավիացիան և տեղեկատվական համակարգերը[5]:

ALTEN-ը 1988 թվականին հիմնադրել են Սիմոն Ազուլեն[6], Լորան Շվարցը և Թիերի Վուգը[7]՝ առաջատար դպրոցների երեք ինժեներներ:

1988-1997 թվականների ընթացքում ընկերությունը զարգացրել է իր ներկայությունը Ֆրանսիայում և ընդլայնել գործունեությունը, այնուհետև՝ 1999 թվականին[8], իրականացրել է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում Փարիզի ֆոնդային բորսայի երկրորդական շուկայում: 2000 թվականին մեկնարկած միջազգային զարգացումը 2003 թվականին ապահովել է շրջանառության 20%-ը[8]: 2012 թվականին ընդլայնում է տեղի ունեցել դեպի Ասիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7]: Այդ ժամանակվանից ի վեր Խումբը վարել է Եվրոպայում իր հիմնական գործունեությանը համահունչ թիրախային բիզնես ձեռքբերումների ռազմավարություն[9], հատկապես՝ 2016 թվականին[10]: Այսպիսով, 2019 թվականին միջազգային մասնաբաժինը կազմել է Խմբի հասույթի 56,8%-ը[11]:

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ALTEN խումբը կազմավորվել է 5 գործառնական ստորաբաժանումներում.

  • Փարիզի ինժեներական և տեխնոլոգիական խորհրդատվության (ETC) ստորաբաժանում
  • Փարիզի ցանցերի, հեռահաղորդակցության և տեղեկատվական համակարգերի (NTIS) ստորաբաժանում
  • Ֆրանսիայի տարածաշրջանների ստորաբաժանում
  • Միջազգային ստորաբաժանում
  • Լուծումների ստորաբաժանում. մասնագիտացված և անդրազգային ընկերություններ, որոնց թվում են MI-GSO-ն (PMO և ծրագրերի կառավարում), Anotech Energy-ն (նավթագազային գործառնություններ), Atexis-ը (հաճախորդների աջակցության ինժեներինգ), Avenir Conseil-ը (տեխնիկական ուսուցում) և PCU3ED-ը (ծրագրերի և նախագծերի կառավարման համաշխարհային առաջատար)

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինժեներական և հետազոտությունների ու մշակումների (R&D) աուտսորսինգ
  • ՏՏ և ցանցային ծառայություններ
  • Խորհրդատվություն, փորձագիտություն և հաճախորդների աջակցություն[12]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվականին ընկերությունը ձեռք է բերել Calsoft Labs-ը (Հնդկաստան և ԱՄՆ)[13], Bardenheuer-ը (Գերմանիա) և Enea Consulting-ը (Շվեդիա):
  • 2014 թվականին ընկերությունը ձեռք է բերել cPrime Inc.-ը (ԱՄՆ)[14][15]:
  • 2015 թվականին ընկերությունը ձեռք է բերել EclipseIT BV-ն (Նիդերլանդներ):
  • 2019 թվականին ընկերությունը ձեռք է բերել Quick Release-ը (Միացյալ Թագավորություն)[16]:
  • 2020 թվականին ընկերությունը ձեռք է բերել ITSector-ը (Պորտուգալիա)՝ ընդլայնելով իր գործունեությունը ֆինանսական հաստատությունների համար ՏՏ խորհրդատվության ոլորտում[17]:
  • 2022 թվականին ընկերությունը ձեռք է բերել Volansys-ը (Հնդկաստան և ԱՄՆ)[18][19] և AP Solutions-ը (Կորեա):
  • 2023 թվականին ընկերությունը ձեռք է բերել Ayesa Air Control-ը (Իսպանիա և Գերմանիա)[20]:

Աշխատանքային վեճեր «Alten Spain»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Alten Spain-ը աշխատանքից ազատել է ավելի քան հարյուր աշխատակցի՝ պատճառաբանելով վաճառքի ծավալների անկումը: 2012 թվականի դեկտեմբերին Alten Spain-ը փորձել է աշխատանքից ազատել իր 140 աշխատակիցների և 10% աշխատավարձի կրճատում պարտադրել մնացածի համար: Որպես հետևանք՝ Alten-ի աշխատողները 2013 թվականի հունվարին գործադուլի կոչ են արել[21][22][23]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Digital Science GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. ↑ Europe (France, Germany, Belgium, Spain, Finland, Italy, Netherlands, UK, Sweden, Switzerland, Poland and Romania), Morocco, India, China, Russia, Mexico, Brazil, Singapore, Australia, Canada and the United States
  3. 1 2 «ALTEN - 2022 report» (PDF). ALTEN. 2022-11-02. Վերցված է 2022-11-08-ին.
  4. ↑ «2025 report» (PDF). ALTEN. 2026-03-13. Վերցված է 2022-11-08-ին.
  5. ↑ «Alten SA Company information». Bloomberg. 2019-03-05. Վերցված է 2019-03-05-ին.
  6. ↑ «Informations légales ALTEN». alten.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  7. 1 2 Azoulay, Simon (2018 թ․ հոկտեմբերի 5). «Simon Azoulay (Alten), un si discret premier de cordée» (Interview). Interviewed by Anne-Sophie Bellaiche. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 1 2 «Alten». Dirigeants Entreprise. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  9. ↑ «Présentation des résultats annuels 2015» (PDF). alten.com. 2016 թ․ փետրվարի 23.
  10. ↑ «Interview de Simon Azoulay». www.alten.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017-05-12-ին.
  11. ↑ Bruno Benoliel (2020 թ․ փետրվարի 18). «Résultats annuels 2019» (PDF). alten.com.
  12. ↑ «Services». Official Website. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  13. ↑ «Alten Group to raise India headcount». The Hindu. 2012 թ․ հուլիսի 5.
  14. ↑ «ALTEN Group Announces Strategic Acquisition of cPrime Inc. In USA» (Press release).
  15. ↑ «CEO ally advises cPrime in its sale to ALTEN Group» (Press release).
  16. ↑ «Alten SA announce acquisition of Quick Release Ltd | Business Leader News». 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021-07-18-ին. Վերցված է 2026-07-06-ին.
  17. ↑ «Grupo Alten compra tecnológica portuguesa ITSector». 2021 թ․ հունվարի 14.
  18. ↑ «ACL Digital Acquires VOLANSYS, a Next-Generation Digital Transformation and Product Realization Company». PR Newswire. 2022 թ․ ապրիլի 28. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  19. ↑ «VOLANSYS, a Next-Generation Digital Transformation and Product Realization Company is Acquired by ACL Digital». Volansys. 2022 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. ↑ «ALTE N announces that it has acquired Ayesa Air Control in Spain and Germany. – SME Bulletin» (ամերիկյան անգլերեն). 2023-07-28. Արխիվացված է օրիգինալից 2023-07-29-ին. Վերցված է 2023-07-29-ին.
  21. ↑ «Alten Spain (VAL) January 2013 strike». 2012.
  22. ↑ «Alten Spain (BCN) January 2013 strike». 2012.
  23. ↑ «Alten Spain (MAD) January 2013 strike». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]