Jump to content

Chessgames.com

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chessgames.com
կայք, առցանց տվյալների բազա Խմբագրել Wikidata
Ստեղծում2001 Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաշախմատ Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.chessgames.com Խմբագրել Wikidata

Chessgames.com, առցանց շախմատային համայնք, որն ունի ավելի քան 224 000 անդամ[1]: Կայքում կա շախմատային պարտիաների մեծ տվյալների շտեմարան, որտեղ յուրաքանչյուր պարտիա ունի իր սեփական քննարկման էջը՝ մեկնաբանությունների և վերլուծության համար։ Տվյալների բազան հիմնականում սահմանափակվում է այն պարտիաներով, որոնցում առնվազն մեկ խաղացող ունի վարպետի մակարդակ, և այն սկսվում է ամենահին հայտնի գրանցված պարտիաներից՝ շարունակաբար թարմացվելով ժամանակակից բարձր մակարդակի մրցաշարերի խաղերով։ Հիմնական անդամակցությունն անվճար է, և կայքը բաց է բոլոր մակարդակների խաղացողների համար, իսկ Premium անդամներին հասանելի են լրացուցիչ հնարավորություններ։ Պարբերաբար կազմակերպվում են խորհրդակցական պարտիաներ, որոնց ընթացքում անդամները խաղում են այլ անդամների կամ վարպետների դեմ[2]։

Անդամները կարող են վարել իրենց սեփական քննարկման էջերը, ինչպես նաև կան գործիքներ, որոնք օգնում են սկզբնախաղերի, վերջնախաղերի և զոհաբերությունների ուսումնասիրությանը։ Կայքի գլխավոր էջում ներկայացված են «օրվա խնդիր», «օրվա խաղացող» և «օրվա պարտիա» բաժինները, իսկ խնդրի բարդությունը շաբաթվա ընթացքում փոփոխվում է՝ երկուշաբթի օրերին լինելով «շատ հեշտ», իսկ կիրակի օրերին՝ «շատ դժվար»։

Chessgames.com կայքը հիմնադրվել է 2001 թվականին Դանիել Ֆրիմանի և Ալբերտո Արտիդիելլոյի կողմից[3]։ Նրանք մշակել են ծրագրային ապահովում, որը միավորել է շախմատային տվյալների բազան և քննարկման ֆորումը, այնպես որ յուրաքանչյուր պարտիա և յուրաքանչյուր խաղացող ունենան իրենց առանձին հաղորդագրությունների տախտակը։ Այս գաղափարը անմիջապես մեծ տարածում է գտել, քանի որ օգտատերերը կարող էին թողնել մեկնաբանություններ կայքի բազմաթիվ պարտիաների և էջերի տակ։ 2004 թվականի աշխարհի առաջնության Կրամնիկ–Լեկո հանդիպումը, որը տեղի ունեցել Բրիսագոյում, ուղիղ եթերով հեռարձակվել է Chessgames.com կայքում[4] This led to substantial growth in membership and interest, which has steadily increased since then due to other live events and many site enhancements.[3]։ Սա բերել է անդամների թվի և հետաքրքրության զգալի աճի, որը այդ ժամանակից ի վեր շարունակաբար ավելանում է՝ այլ ուղիղ միջոցառումների և կայքի բազմաթիվ բարելավումների շնորհիվ[3]։

Համահիմնադիր Ալբերտո Արտիդիելոն մահացել է 2015 թվականի մարտի 1-ին՝ 56 տարեկան հասակում[5]։

Համահիմնադիր և երկար տարիներ վեբ-կայքի մասնագետ Դանիել Ֆրիմանը մահացել է 2018 թվականի հուլիսի 24-ին՝ 50 տարեկան հասակում։ Դրանից հետո կայքը ժամանակավորապես կառավարվել է «Sargon» մականունով օգտատիրոջ կողմից, որը Ֆրիմանի վաղեմի ընկերն ու գործարար գործընկերն է եղել և տարբեր ժամանակներում օգնել է կայքի կառավարման հարցերում[6]։ «Sargon»-ը մահացել է 2022 թվականին, և ներկայումս կայքը կառավարվում է փոքր խմբի կողմի։

Տվյալների բազա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքի պարտիաների տվյալների բազան սկզբնապես ստեղծվել է վեց խոշոր տվյալների շտեմարանների միավորման միջոցով՝ հեռացնելով կրկնվող պարտիաները[7]։ Chessgames.com-ի տվյալների բազայում պարտիա ընդգրկելու հիմնական չափանիշն այն է, որ խաղացողներից առնվազն մեկը պետք է ունենա վարպետի մակարդակ (Elo վարկանիշ՝ 2200 կամ ավելի), որպեսզի նվազեցվեն ցածր որակի պարտիաներն ու սխալ կամ հորինված գրառումները։ 2020 թվականի դրությամբ տվյալների բազան պարունակել է մոտ մեկ միլիոն պարտիա։ Յուրաքանչյուր պարտիայի էջում գործում է օգտատերերի քննարկումների համակարգ, որը թույլ է տալիս հեռացնել վատ պարտիաները, ուղղել սխալները և վերացնել կրկնօրինակները։ Chessgames.com կայքում յուրաքանչյուր պարտիա տեղադրված է առանձին վեբէջում, որպեսզի հնարավոր լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հղումներ կատարել տվյալ պարտիայի վրա։ Կայքի վեբմաստերի խոսքերով՝ Chessgames-ը ձգտում է ապահովել բարձրորակ պարտիաներ։

Chessgames.com կայքի անդամների կողմից հայտարարված նպատակն է՝ «մասնակցել և սովորել իրենցից ավելի ուժեղ խաղացողներից՝ միաժամանակ ուղղորդելով ավելի թույլերին»[8]։ Կայքը նախագծված է որպես «համաշխարհային շախմատային համայնք, որտեղ ցանկացած մարդ՝ աշխարհի ցանկացած կետից, կարող է մտնել և քննարկել շախմատի հետ կապված իրեն հետաքրքրող ցանկացած թեմա»։

Կրթական բազմաթիվ բաժիններ թարմացվում են ամեն օր, այդ թվում՝ «օրվա խնդիր», «օրվա պարտիա», «օրվա խաղացող», «օրվա դեբյուտ» և «օրվա մեջբերում»։ Chessgames-ը սկզբում ստեղծվել էր որպես շախմատ սովորելու կայք, իսկ ներկայումս ունի նաև «Խաղային գոտի»՝ իրական ժամանակում խաղալու համար։ 2005 թվականին կատարելագործված ծրագրային ապահովումը թույլ տվեց անդամներին իրենց հաղորդագրություններում տեղադրել շախմատային դիրքերի դիագրամներ, ինչը զգալիորեն օգնում է կոնկրետ դիրքերի կամ հնարավոր տարբերակների քննարկմանը։

Chessgames.com կայքի տվյալների բազան ունի որոնման հնարավորություններ[9], այդ թվում՝ ըստ սկզբախաղերի[10]։ Անդամները կարող են ստեղծել ցանկացած խաղերի հավաքածուներ՝ սկզբնախաղեր, վերջնախաղեր, տակտիկա, մրցաշար։

Կայքում քննարկում թողնված հաղորդագրությունները կարելի է որոնել հիմնաբառերով՝ նախորդ քննարկումները գտնելու և կոնկրետ տեղեկություն հայտնաբերելու համար։ Ընդհանուր առմամբ կայքում կա ավելի քան 4 միլիոն գրառում։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Chessgames.com-ը ստեղծել է մի շարք կրթական գործիքներ, որոնք հասանելի են Premium (վճարովի) անդամներին․

  • Opening Explorer–օգնում է քայլ առ քայլ ուսումնասիրել սկզբնախաղերը, ընտրել և դիտարկել տվյալ սկզբնախաղից խաղացված պարտիաները, ինչպես նաև տեսնել հաջողության ցուցանիշը (սպիտակների հաղթանակների տոկոսը՝ ոչ-ոքիների և սևերի հաղթանակների համեմատ) տվյալների բազայում եղած պարտիաների հիման վրա։
  • Endgame Explorer–որոնում է պարտիաներ, որոնք պարունակում են կոնկրետ ավարտախաղային խաղաքարերի կազմաձևեր (Նավակ զինվորի դեմ, Թագուհի Նավակի դեմ և այլն), որպեսզի հնարավոր լինի դիտարկել բոլոր պատմական պարտիաները, որտեղ նման վերջնախաղ է հանդիպել։
  • Sacrifice Explorer-գտնում է պարտիաներ՝ ըստ զոհաբերված նյութի (ցանկացած խաղաքար, փոխանակման զոհաբերություն, հարձակում կոնկրետ դաշտի վրա, ըստ սկզբնախաղի, ըստ խաղացողի և այլն)՝ ուսուցողական պարտիաներ և խնդիրների օրինակներ գտնելու, ինչպես նաև տակտիկական հմտությունները զարգացնելու համար։
  • Repertoire Explorer-հետևում է կոնկրետ խաղացողի սկզբնախաղային նախասիրությունները՝ թե՛ սպիտակներով, թե՛ սևերով, միաժամանակ ցուցադրելով այդ խաղացողի պարտիաներն ու հաջողության ցուցանիշը տվյալների բազայում։
  • Guess-the-Move– շախմատային մարզման գործիք է, որի ընթացքում անդամները խաղում են տվյալների բազայից վերցված պարտիան և փորձում են կանխատեսել հաջորդ քայլը՝ միավորներ ստանալով այն քայլերի համար, որոնք համընկնում են իրականում խաղացված քայլերի հետ։
  • ChessBookie Game– անվճար խաղադրույքային սիմուլյացիա է՝ խաղային փողի («chessbucks») օգտագործմամբ, որի միջոցով կանխատեսվում են խոշոր մրցաշարերի պարտիաների արդյունքները։ Հաղթողները ստանում են տարբեր մրցանակներ, օրինակ՝ կայքի անդամակցություններ, նվեր-վկայագրեր, շախմատային գրքեր և պարագաներ։
  • Kibitzer’s Café – ֆորում է բոլոր գրանցված անդամների համար[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Chessgames.com Statistics». Chessgames.com. Վերցված է 2014-01-01-ին.
  2. ↑ «The chess games of The World». Chessgames.com. Վերցված է 2014-01-01-ին.
  3. 1 2 3 Golubev, Mikhail (2006-11-01). «Interview with Daniel Freeman of Chessgames.com» (PDF). Chess Today (2185): 2–4. Վերցված է 2012-02-15-ին.
  4. ↑ Keene, Raymond (2004-10-31). World Chess Championship: Kramnik Vs Leko 2004. Hardinge Simpole Limited. ISBN 1-84382-160-5.
  5. ↑ «Artidiello's death notice at tributes.com». Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին. Վերցված է 2026-01-06-ին.
  6. ↑ Announcement of Daniel Freeman's death on Chessgames.com
  7. ↑ «Chessgames.com F.A.Q. – Where do you get your games?». Chessgames.com. Վերցված է 2012-02-15-ին.
  8. ↑ «Chessgames.com». Վերցված է 2012-02-15-ին.
  9. ↑ Stewart, William (2013-07-16). Chess Psychology:: The Will to Win! (անգլերեն). Simon and Schuster. ISBN 978-1-78194-028-0.
  10. ↑ Silver, Nate (2015-02-03). The Signal and the Noise: Why So Many Predictions Fail--but Some Don't (անգլերեն). Penguin. ISBN 978-0-14-312508-2.
  11. ↑ «Kibitzer's Café». Chessgames.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]