Թոմ Յորքը գրել է այս երգը 1987 թվականին՝ մինչ խմբի կազմավորվելը։ Սկզբում նա երգը ակուստիկ կիթառով էր կատարում։ Փորձի ժամանակ պրոդյուսերներ Շոն Սլեյդի և Փոլ Քոլդերի ներկայությամբ խումբը տարբեր երգեր էր կատարում, սակայն դրանք պրոդյուսերներին չէին գրավում, իսկ Creep-ը միանգամից ուշադրության արժանացավ։ Սկզբում նրանք սխալ էին հասկացել Թոմի «our Scott Walker song» բառերը և ընդունել էին երգը որպես քավեր տարբերակ, բայց, չնայած դրան, նրանք խնդրել էին կատարել երգը ևս մեկ անգամ (հենց այդ ժամանակ էր երգը ձայնագրվել էր, առաջին դուբլից)։ Երգը լսելուց հետո պարզվել էր, որ այն Թոմ Յորքի հեղինակային աշխատանքն է, և հարցը՝ կապված հաջորդ սինգլի հետ, որոշվել էր[1].
Նախապես Ռեդիոհեդը որոշել էր թողարկել սինգլը «А»-ի երկու կողմերով՝ «Million Dollar Question» և «Inside My Head» երգերով։ Առաջին սահմանափակ թողարկումից հետո 1992 թվականիսեպտեմբերին երգը սկսեցին հեռարձակել Radio 1 ռադիոկայանով։ Երգը ռադիոհաղորդավարների կարծիքով չափազան դեպրեսիվ էր, այդ պատճառով այն երկու անգամ հայտնվեց եթերում և վերջ։ Սակայն, ձայնասկավառակի թողարկումից հետո «Creep»-ը բրիտանական չարթերում բարձրացավ 71-րդ հորիզոնական՝ արդյունքում զբաղեցնելով 7-րդ տեղը։ «Creep»-ը դարձավ խմբի ամենահայտնի հիթը։ Մինչև հաջորդ ձայնասկավառակի թողարկումը՝ խմբին հեգնանքով անվանում էին «Creep-band»՝ ակնարկելով, որ այն «մի երգի խումբ»է։ The Bends ձայնասկավառակի թողարկմամբ (այն երեք անգամ պլատինե դարձավ Բրիտանիայում և զբաղեցրեց 4-րդ տեղը բրիտանական չարթերում) նման հերյուրանքները դադարեցին։
The Pretenders խումբը կատարել է երգի քավեր տարբերակը Jacob Street Studios-ի կենդանի կատարումներից առաջ Լոնդոնում1995 թվականի մայիսին։ Spin News լրատվականը այդ տարբերակը դասել է Ռեդիոհեդի 10 լավագույն քավերների շարքին[2]։ Սկսած 2007 թվականից՝ այս տարբերակը Յութուբում ունի ավելի քան 4 միլիոն դիտում։
2010 թվականիհուլիսին «Սոցիալական ցանց» ֆիլմի թրեյլերում ներկայացվեց Սկալա և Քոլենսի եղբայրների տարբերակը[3]։ Նրանց գեղեցիկ քավեր տարբերակը օգնեց թրեյլերին հավաքել միլիոնավոր դիտումներ[4]։
Բրազիլացի դերասան և երգիչ Վագներ Մուրան ձայնագրել է "Creep"-ի իր տարբերակը որպես «O Homem do Futuro» ֆիլմի սաունդթրեք[5][6]։
2012 թվականիմարտին Մեյսի Գրեյը ներկայացրել է երգի քավեր տարբերակը իր "Covered" անվամբ ձայնասկավառակում, որտեղ բոլոր երգերը քավեր տարբերակներ են[7][8]։ Գրեյը երգը կատարել է Late Show with David Letterman ծրագրի ժամանակ[9]։
Երգչուհի և դերասանուհի Քերի Մանոլակոսը ներկայացել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Echo» անվամբ 2012 թվականի ապրիլի Գրինվիչ Վլիջում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Նա ավարտեց համերգը "Creep" երգի քավեր տարբերակը[10]։
"Creep" երգի քավեր տարբերակը Քերեն Սուզայի կողմից օգտագործվել է Թերի Գիլիամի 2013 թվականին նկարահանված Զրոյական թեորեմֆիլմում[11]։
2014 թվականիհոկտեմբերին երգիչ, երգահան և կիթառահար Մայքլ Բրենչը ձայնագրել է երգի քավեր տարբերակը «Stalker» սերիալի դրվագներից մեկի համար։