Enel
| Enel | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, բազմազգ ընկերություն և energy company? |
| Երկիր | |
| Նախորդող | Società Adriatica di Elettricità?, Società Piemonte Centrale di Elettricità? և Societá Emiliana di Esercizi Elettrici? |
| Հիմնադրված | նոյեմբերի 27, 1962 |
| Գլխադասային գրասենյակ | Հռոմ, Իտալիա |
| Անձնակազմ | ▼61 055 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] |
| Հիմնադիր | Government of Italy? |
| Կայք | enel.com(անգլ.)(իտալ.)(իսպ.) |
Enel— Իտալական էներգետիկ ընկերություն և երկրի ամենամեծ էլեկտրաէներգիայի արտադրողը։ Այն նաև գործում է Իսպանիայում (Endesa), Բրազիլիայում, Միացյալ Թագավորությունում և Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի այլ երկրներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականներ - 1980 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային էլեկտրաէներգիայի մարմինը (ENEL) ստեղծվել է 1962 թվականին՝ ազգայնացված էլեկտրակայաններից և ցանցերից: Մինչ այդ Իտալիայում գործում էին մեծ թվով մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերություններ: Էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30%-ը գալիս էր քաղաքային էլեկտրակայաններից և Իտալիայի արդյունաբերական վերակառուցման ինստիտուտին ենթակա պետական ձեռնարկություններից: ENEL-ին միացել է ընդհանուր առմամբ 1189 էլեկտրաէներգետիկ ընկերություն: Ազգայնացման և միավորման գործընթացն ավարտվել է 1966 թվականին[3]։
1960 թվականին Իտալիայի էլեկտրաէներգիայի 75%-ը արտադրվում էր հիդրոէլեկտրակայանների, իսկ մնացածը՝ ջերմաէլեկտրակայանների կողմից։ Էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու համար ENEL-ը սկսել է նոր ջերմաէլեկտրակայանների կառուցման լայնածավալ ծրագիր։ 1960 թվականների վերջին դրանց բաժինը հասել էր 60%-ի։ Կառուցվեցին նաև երեք ատոմակայաններ (Լատինա ատոմակայան, Էնրիկո Ֆերմիի ատոմակայան և Գարիգլիանոյի ատոմակայան)։ 1970 թվականին սկսվել է Կաորսո խոշոր ատոմակայանի շինարարությունը։ Այն սկսել է գործել 1978 թվականին, սակայն 1987 թվականի հանրաքվեից հետո Իտալիան ամբողջությամբ հրաժարվել է ատոմային էներգիայից։ Նավթով աշխատող ջերմաէլեկտրակայանները մնացին էներգիայի հիմնական աղբյուրը։ Սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը ներմուծվում էր[3]։
1981 թվականին Եվրոպական տնտեսական համայնքի օգնությամբ Enel-ը դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որը կառուցել է արևային էլեկտրակայան (Eurelios արևային կոնցենտրատորը Ադրանոյում, Սիցիլիա): Կայանը փակվել է 1987 թվականին[4]։
1984 թվականին Ալտա Նուրրայում (Սարդինիա) սկսել է գործել երկրի առաջին քամու էլեկտրակայանը[5][6]։
1990 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ENEL-ը վերակազմակերպվել է բաժնետիրական ընկերության։ Նրա միակ բաժնետերը գանձապետարանն էր։ 1993 թվականին Enel-ը Սերե քաղաքում՝ Պերսանո (Կամպանիա) գյուղում, կառուցել է 3.3 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան։ Այդ ժամանակ այն ամենամեծն էր Եվրոպայում[7]։
1997 թվականին Enel-ը, France Télécom-ը և Deutsche Telekom-ը հիմնադրել է Wind Telecom համատեղ ձեռնարկությունը, որը բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատոր էր[8]։ 2001 թվականին Enel-ը 7.25 միլիարդ եվրոյով ձեռք է բերել Infostrada-ն, որը նախկինում պատկանում էր Vodafone-ին: Հաջորդ տարի Infostrada-ն միավորվել է Wind Telecom-ի հետ: Միասին նրանք ունեին 17 միլիոն բջջային, ստացիոնար և ինտերնետային բաժանորդներ[9]։ 2005 թվականին Enel-ը Wind Telecom-ը վաճառել է Weather Investments ընկերությանը, որը պատկանում էր եգիպտացի գործարար Նագիբ Սավիրիսին[10]։
1999 թվականին սկսվել է Իտալիայի էներգետիկ շուկայի ազատականացումը։ Enel-ի բաժնետոմսերի մի մասը (31.7%) ցուցակագրվել է Իտալիայի ֆոնդային բորսայում[11]։
2000 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Enel-ը մեկնարկել է Իտալիայի և Հունաստանի էլեկտրացանցերի միացման նախագիծ՝ կառուցել է 160 կիլոմետր երկարությամբ (100 մղոն) ստորջրյա էլեկտրահաղորդման գիծ, որը կապում էր Օտրանտոն (Ապուլիա) և հունական Աետոս քաղաքը (Պելոպոնես)՝ 600 ՄՎտ հզորությամբ: 2002 թվականին ավարտված նախագիծը արժեցել է 339 միլիոն եվրո[12]։ 2000 թվականին Enel-ը 170 միլիոն դոլարով ձեռք է բերել CHI Energy-ն, որը վերականգնվող էներգիայի արտադրող էր և գործում էր ԱՄՆ-ում և Կանադայում[13][14]։ 2001 թվականին Enel-ը հաղթել է Viesgo-ն ձեռք բերելու մրցույթում, որը Endesa-ի դուստր ձեռնարկությունն էր և գործում էր Իսպանիայի շուկայում էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման ոլորտում[15]։

2004 թվականին սկսվել է իտալական բարձրավոլտ փոխանցման ստորաբաժանման առանձնացումը առանձին ընկերության՝ Terna-ի։ Դրա բաժնետոմսերը ցուցակագրվեցին ֆոնդային բորսայում։ 2012 թվականին Enel-ը վաճառել է իր վերջի
5% բաժնեմասը։ 2007 թվականի մարտին Enel-ը և իսպանական Acciona շինարարական ընկերությունը ձեռք է բերել իսպանական Endesa էներգետիկ ընկերության վերահսկիչ բաժնեմասը։ 42.5 միլիարդ եվրո արժողությամբ գործարքը հաստատվել է 2008 թվականի հունիսին[16]։ 2009 թվականի փետրվարին Enel-ը գնել է իր գործընկերոջ բաժնեմասը 11.1 միլիարդ եվրոյով[17]։
2010 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին չիլիական Enersis էլեկտրաէներգետիկ ընկերությունը, որը գործունեություն էր ծավալում մի քանի լատինաամերիկյան երկրներում և նախկինում պատկանում էր Endesa-ին, փոխանցվել է Enel-ի անմիջական վերահսկողությանը և հետագայում վերանվանվել է Enel Américas[18]։ 2008 թվականին Enel-ը հիմնադրել է Enel Green Power-ը՝ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության զարգացմանը նվիրված ընկերություն[19]։ 2009 թվականին Enel-ը բացել է նոր ֆոտովոլտային էլեկտրակայան Վիլլա Պրատոլինո զբոսայգում (Ֆլորենցիա): Դրա եզակի առանձնահատկությունը գիշերային ժամերին ջրածնի տեսքով արտադրված էլեկտրաէներգիայի կուտակումն էր[20]։ 2010 թվականին Սիցիլիայի Սիրաքյուսայի մոտակայքում գտնվող Պրիոլո Գարգալո քաղաքում բացվել է «Արքիմեդես» էլեկտրակայանը, որն օգտագործում է արևային կոնցենտրատոր, համակցված ցիկլի կայաններ, ինչպես նաև հալված աղ՝ որպես սառեցնող նյութ[21]։
2013 թվականին Enel-ը 1.8 միլիարդ դոլարով վաճառել է Artic Russia-ի 40%-ը, որը Eni-ի հետ համատեղ ձեռնարկություն էր, որն իր հերթին վերահսկում էր SeverEnergia-ի 49%-ը[22]։
2015 թվականի դեկտեմբերին ստեղծվել է Open Fiber դուստր ընկերությունը՝ Իտալիայի թելքաօպտիկական կապը զարգացնելու համար: 2016 թվականի հուլիսին այն միավորվել է Metroweb-ի հետ, ինչը Open Fiber-ը դարձրե; է Enel-ի և Cassa Depositi e Prestiti-ի համատեղ ձեռնարկություն: 2021 թվականին Enel-ը վաճառել է Open Fiber-ի իր բաժնեմասը 2.73 միլիարդ եվրոյով: Այդ ժամանակ արդեն անցկացվել էր 64,000 կմ մալուխ, որը հասանելի էր հեռահաղորդակցության օպերատորների օգտագործման համար[23]։
2018 թվականին Սան Պաուլոյի էլեկտրական ընկերությունը՝ Eletropaulo Metropolitana Eletricidade de São Paulo-ն, ձեռք է բերվել 7,1 միլիարդ R$-ով[24]։
Սեփականատերեր և կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամեծ բաժնետերը Իտալիայի կառավարությունն է, որին պատկանում է բաժնետոմսերի 23.58%-ը[25]։ Բաժնետոմսերի ավելի քան 5%-ը պատկանում է ամերիկյան BlackRock ներդրումային խմբին։
- Պաոլո Սկարոնին, ով տնօրենների խորհրդի նախագահն է 2023 թվականի մայիսից, նաև «Միլան» ակումբի նախագահն է։ 2002 թվականից 2005 թվականներին նա եղել է Enel-ի գործադիր տնօրենը, 2005 թվականից 2014 թվականներին՝ Eni նավթագազային ընկերության գործադիր տնօրենը, իսկ 2014 թվականից 2023 թվականներին՝ Rothschild Group-ի փոխնախագահը[26]։
- Ֆլավիո Կատանեոն, գլխավոր գործադիր տնօրեն (CEO) 2023 թվականի մայիսից, նաև Nuovo Trasporto Viaggiatori երկաթուղային ընկերության փոխնախագահն է և Assicurazioni Generali ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ[27]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության 2023 թվականի եկամուտը կազմել է 92.9 միլիարդ եվրո։ Ընկերության հիմնական շուկաներն էին Իտալիան (եկամտի 43%-ը), Իսպանիան և Պորտուգալիան (24%), Բրազիլիան (8%), Միացյալ Թագավորությունը (5%), Չիլին (5%), Կոլումբիան (4%), Շվեյցարիան (2%), Ֆրանսիան (2%) և Պերուն (2%)[25]։
Ընկերությունը սպասարկում է ավելի քան 70 միլիոն վերջնական սպառողների: 2023 թվականի դրությամբ նրա էլեկտրակայանների տեղադրված հզորությունը կազմել է 81.4 ԳՎտ, որից 55.5 ԳՎտ-ը՝ վերականգնվող էներգիա: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 207.3 միլիարդ կՎտ/ժ, որից 29%-ը ստացվել է հիդրոէլեկտրակայաններից, 22%-ը՝ քամու էլեկտրակայաններից, 18%-ը՝ համակցված ցիկլի կայաններից, 12%-ը՝ ատոմակայաններից, 7%-ը՝ արևային էլեկտրակայաններից, 5%-ը՝ ածխով աշխատող ջերմաէլեկտրակայաններից, 4%-ը՝ վառելիքային և գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններից, 3%-ը՝ երկրաջերմային էլեկտրակայաններից և այլ աղբյուրներից[28]։
Ընկերությունը տիրապետում է 1.9 միլիոն կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծերի և բաշխման ցանցերի, որոնք 2023 թվականին փոխանցել են մոտավորապես 500 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը անմիջականորեն վաճառել է 300 միլիարդ կՎտ/ժ: Enel-ը նաև շահագործում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ ավելի քան 24,000 միացման կետերով[28]։
Էլեկտրաէներգիայից բացի, ընկերությունը բնական գազ է մատակարարում տնային տնտեսություններին և բիզնեսներին՝ 2023 թվականին վաճառել է 8.32 միլիոն քմ, հիմնականում Իտալիայում և Իսպանիայում[28]։
| 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Շրջանառություն | 62,50 | 71,94 | 77,57 | 82,43 | 77,26 | 73,33 | 73,08 | 68,60 | 72,66 | 73,13 | 77,37 | 62,62 | 81,90 | 135,7 | 92,88 |
| Զուտ շահույթ | 6,590 | 5,673 | 5,323 | 1,442 | 4,780 | 0,772 | 3,372 | 3,787 | 5,329 | 6,350 | 3,476 | 3,622 | 3,189 | 1,682 | 3,438 |
| Ակտիվներ | 162,3 | 168,1 | 169,9 | 172,1 | 164,1 | 166,6 | 161,2 | 155,6 | 155,6 | 165,4 | 171,4 | 163,5 | 206,9 | 219,9 | 195,2 |
| Արժույթի կապիտալ | 33,27 | 37,86 | 38,65 | 35,78 | 35,94 | 31,51 | 32,38 | 34,80 | 34,80 | 31,72 | 30,38 | 28,33 | 29,65 | 28,66 | 31,76 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/enel-spa?rid=6256831207-27
- ↑ տարեկան հաշվետվություն — Enel.
- 1 2 «Ente Nazionale per l'Energia Elettrica - Company Histories» (անգլերեն). International Directory of Company Histories. 1992. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Storia del vapore e dell'elettricità dal calore del sole con specchi piani o quasi piani: possibilità esplorate dagli scienziati italiani sin dall'Ottocento» (PDF). Gruppo per la storia dell’energia solare (GSES). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Energia: l'Enel inaugura in Sardegna la più grande centrale eolica d'Italia». Archivio Stampa. 2006 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Martina Greggi (2013 թ․ նոյեմբերի 27). «Produzione di energia eolica in Italia e nel mondo». Prezi. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Serre, la centrale solare più grande del mondo». La Rebbublica.it. 1994 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Wind». Il Sole 24 Ore.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Telefonia, Enel acquista Infostrada». Corriere della Sera (իտալերեն). 2000 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Federico De Rosa (2005 թ․ մայիսի 27). «Wind ceduta, adesso parlerà egiziano». Corriere della Sera.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Privatizzazioni, Enel va a ruba richieste tre volte l'offerta». La Repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «ENEL PROGETTO CEE PER LO SCAMBIOELETTRICO ITALIA GRECIA». adnkronos.com. 1992 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Enel sbarca negli Stati Uniti. Erga acquista Chi Energy». Il Sole 24 Ore.it. 2000 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Memoriale sul grave ritardo italiano nelle tecnologie fotovoltaiche». Il Sole 24 Ore.it. 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Sergio Rizzo (2001 թ․ սեպտեմբերի 13). «L' Enel sbarca in Spagna, gara vinta per le centrali Endesa». corriere.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Mergers: Commission approves planned acquisition of Endesa by Enel and Acciona» (անգլերեն). Еврокомиссия. 2008 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Enel in deal to buy Acciona stake in Endesa» (անգլերեն). Reuters. 2009 թ․ փետրվարի 21. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Enel приобретает 60,62% Enersis у Endesa» (ռուսերեն). First Online. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Enel: nasce Enel greenpower» (PDF). Enel. 2002 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Enel/ Debutta il Diamante fotovoltaico». affaritaliani.it. 2009 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «La maxi centrale di Archimede». Corriere della Sera.it. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Enel, in crescita i profitti 2013». corriere.it. 2014 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Enel completes €2.73bn sale of stake in Italy's Open Fiber» (անգլերեն). techoraco Limited. 2021 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2024-05-26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Enel Brasil Investimentos Sudeste, S.A. completed the acquisition of 93.3% stake in Eletropaulo Metropolitana Eletricidade de São Paulo S.A. from Eletrobras Participações S.A. - Eletropar and others for BRL 7.1 billion» (անգլերեն). Superperformance. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «market» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Paolo Scaroni» (անգլերեն). European Union-Latin America and the Caribbean Business Round Table. Արխիվացված է օրիգինալից 2025-10-07-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Flavio Cattaneo» (անգլերեն). Enel SpA. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- 1 2 3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «ar2023» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «reuters» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Enel SpA» (անգլերեն). AnnualReports.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.