Gridcoin
| Ստեղծում | 16 հոկտեմբերի 2013 | |
|---|---|---|
| Կիրառությունը | կրիպտոարժույթ | |
| Հիմնադիր | Rob Halförd | |
| Հիման վրա | Bitcoin Core, BlackCoin, Novacoin, Peercoin | |
| Հարթակ | Վինդոուզ, Լինուքս, մաքՕՍ | |
| Թողարկման ամսաթիվ | 16 հոկտեմբերի 2013 | |
| Օպերացիոն համակարգ | Լինուքս, մաքՕՍ, Վինդոուզ | |
| GUI toolkit or framework | Qt | |
| Ծրագրավորման լեզու | C++ | |
| Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ | 5.5.2.0 | |
| Պաշտոնական կայք | gridcoin.us | |
| Թույլատրագիր | MIT արտոնագիր | |
| Cryptocurrency code | GRC | |
Գրիդքոյն (անգլ.՝ Gridcoin կամ GridCoin , հապավում՝ GRC), ապակենտրոնացված կրիպտոարժույթ, որը վարձատրում է օգտատերերին Բերքլիի համալսարանի հաշվողական բաց հարթակի (BOINC) միջոցով իրականացվող կամավորական հաշվարկումների համար[1][2][3][4]։ BOINC հարթակը սկզբնապես մշակվել է SETI@home ծրագրային ապահովման նախագծին աջակցելու համար[5], սակայն այժմ կիրառվում է գիտական ամենատարբեր ոլորտներում իրականացվող հետազոտությունների համար[6]։
Gridcoin-ը ներկայումս չի դիտարկվում որպես լայնածավալ վճարային միջոց խանութներում, այլ ավելի շատ որպես «Գիտական էկոհամակարգի արժույթ»։ Ի տարբերություն Bitcoin-ի «անիմաստ» մայնինգի, Gridcoin-ը պարգևատրում է BOINC նախագծերին միանալու համար։ Օգտատերերը լուծում են իրական խնդիրներ՝ քաղցկեղի հետազոտություն, աստղագիտություն կամ կլիմայի մոդելավորում[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gridcoin-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Ռոբ Հալֆյորդի կողմից։
Սկզբնական շրջանում այն օգտագործել է էներգատար Proof of work (PoW) ալգորիթմը (ինչպես Bitcoin-ը)։ Սակայն 2014 թվականին Gridcoin համակարգն անցել է Proof-of-stake (PoS) արձանագրությանը (Peercoin-ի նմանությամբ)՝ նպատակ ունենալով նվազեցնել կրիպտոարժույթի մայնինգի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության խնդիրը[1][8][9]։
2017 թվականի օգոստոսին Gridcoin օգտատերերի անվտանգության խնդիր է առաջացել․ հայտնի են դարձել օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները և յուրացվել են նրանց կատարած աշխատանքի միավորները[10]։ 3.5.8.7 թարմացման տարբերակով խոցելիությունը շտկվել է, թեև առաջացնել են որոշակի բարդություններ՝ ցանցի մասնատում, սխալ հաշվարկներ, հոթֆիքս բլոկների հաստատում։ Հետագա տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում Gridcoin-ը դարձել է ավելի ինքնավար, անվտանգ և հեշտ օգտագործելի[11]։
Համատեղելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gridcoin-Research իրականացումը ստեղծվել է որպես Bitcoin-ի և Peercoin-ի ֆորք (fork) և տարածվում է MIT ազատ լիցենզիայի ներքո[12]։ Ծրագրի ինտերֆեյսը կառուցված է Qt 5 հիմքով[13]։ Gridcoin-ի պաշտոնական դրամապանակները հասանելի են հետևյալ օպերացին համակարգերի համար․
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսին հանրայնացվել է մի խոցելիություն, որը թույլ էր տալիս բացահայտել է Gridcoin օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները և յուրացնել նրանց կատարած աշխատանքի միավորները[10]։ Հետազոտական խումբը խոցելիության մասին մշակողներին տեղեկացրել էր դեռևս 2016 թվականի սեպտեմբերին, և 2017 թվականի մարտին թողարկված 3.5.8.7 թարմացման տարբերակով այն շտկվել է[10]։ Չնայած 3.5.8.7 տարբերակը լուծել է անվտանգության խնդիրները, սակայն դրա ներդրումը սկզբնական շրջանում հանգեցրել է ցանցի կայունության անկման և բլոկների համաժամանակեցման (synchronization) տեխնիկական բարդությունների։ Ցանցում առաջացել են խնդիրներ։
- Թարմացումից հետո շատ հանգույցներ (nodes) չեն կարողացել համաժամանակեցվել հիմնական շղթայի հետ, ինչը հանգեցրել է ցանցի ժամանակավոր մասնատման (Forking)։
- Որոշ օգտատերեր սխալ հաշվարկների խնդիրներ են ունեցել իրենց կատարած գիտական աշխատանքի (BOINC stats) ճիշտ արտացոլման և վարձատրության հետ։
- Proof-of-Stake-ի որոշ մեխանիզմներ դանդաղել են, ինչը պահանջել է հաջորդական մի քանի փոքր «կարկատանների» (hotfix) թողարկում․ բլոկների հաստատում։
2024-2026 թվականներին կատարվել են մի շարք տեխնոլոգիական նոր թարմացումներ, որոնք Gridcoin-ը դարձրել են ավելի ինքնավար, անվտանգ և հեշտ օգտագործելի[11]։
- «Fern» (v5.0.0) և «Natasha» (v5.3.0) թարմացումներ, որոնք ներդրել են նոր սերնդի արձանագրություններ։ Այլևս կարիք չկա լինել «Gridcoin» թիմի անդամ BOINC նախագծերում[15]: Հեշտացվել է Beacon (փարոս) ուղարկելու գործընթացը, որը կապում է BOINC ID-ն դրամապանակի հետ[16]։
- V3 Beacons. Նախկինում օգտատերերի նույնականացումը (Beacon) երբեմն բարդ էր և խոցելի։ Նոր համակարգն օգտագործում է գիտական նախագծերի սերվերների կողմից տրամադրվող կրիպտոգրաֆիկ հաստատումներ (RSA-SHA512), ինչը բացառում է ուրիշի աշխատանքը «գողանալու» հնարավորությունը։
- AutoGreylist. Այժմ համակարգն ավտոմատ կերպով հեռացնում է այն գիտական նախագծերը, որոնք դադարել են աշխատել կամ ունեն տեխնիկական խնդիրներ։ Սա ապահովում է, որ օգտատերերի հզորությունը չծախսվի անարդյունավետ նախագծերի վրա։
- HTLC աջակցություն. Ներդրվել է Hash Time-Locked Contracts (HTLC) տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս Gridcoin-ին ավելի հեշտ փոխգործակցել այլ բլոկչեյնների հետ (օրինակ՝ ապակենտրոնացված փոխանակման կետերում)[17]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gridcoin-ը գործարկելու և GRC մետաղադրամներ վաստակելու համար անհրաժեշտ է տեղադրել BOINC ծրագրային ապահովումը, ընտրել համապատասխան գիտական նախագիծը և ներբեռնել Gridcoin Wallet դրամապանակը՝ վաստակած մետաղադրամները ստանալու համար։ Համակարգն աջակցում է գիտական հետազոտություններին հետևյալ հիմնական ուղղություններով[18][19].
- Բժշկություն. Քաղցկեղի, ՄԻԱՎ-ի և այլ վարակների դեմ դեղամիջոցների մոդելավորում (օրինակ՝ World Community Grid):
- Աստղագիտություն. Գրավիտացիոն ալիքների և պուլսարների որոնում (Einstein@Home)[20]:
- Կենսաբանություն. Սպիտակուցների կառուցվածքի ուսումնասիրում (Rosetta@home)[21]:
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկոլոգիական «մայնինգ»․ ի տարբերություն Bitcoin-ի, Gridcoin-ի արդյունավետությունը չի պահանջում էլեկտրաէներգիայի ավելորդ ծախս։ Օգտագործվող հաշվողական հզորությունն ապահովում է ցանցի անվտանգությունը (Proof-of-Stake) և լուծում է իրական գիտական խնդիրներ (Proof-of-Research)։
- Ապակենտրոնացված կառավարում (Voting)․ GRC տիրապետողները կարող են մասնակցել ցանցի կառավարմանը․ քվեարկությունների միջոցով որոշել, թե որ գիտական նախագծերը պետք է ընդգրկվեն վարձատրվողների ցանկում (Whitelist), ինչպես նաև սահմանել համակարգի զարգացման տեխնիկական ուղղությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Hijfte, Stijn Van (2020 թ․ հուլիսի 6). Blockchain Platforms: A Look at the Underbelly of Distributed Platforms. Morgan & Claypool Publishers. էջ 145. ISBN 9781681738925. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Dong, Zhongli; Lee, Young Choon; Zomaya, Albert Y. (2015). Crowdware: A Framework for GPU-Based Public-Resource Computing with Energy-Aware Incentive Mechanism. 2015 IEEE 7th International Conference on Cloud Computing Technology and Science. էջ 266. doi:10.1109/CloudCom.2015.73. ISBN 978-1-4673-9560-1.
- ↑ Kent, Peter; Bain, Tyler (2019). Cryptocurrency Mining for Dummies. Wiley. էջ 320. ISBN 9781119579472.
- ↑ Elena Guerrero-Roldán, Ana; Baneres, David; Elena Rodriguez, M. (2020). Engineering data-driven adaptive trust-based e-assessment systems: challenges and infrastructure solutions. Cham, Switzerland: Springer International Publishing. էջ 144. ISBN 9783030293260.
- ↑ Scoles, Sarah. «A Brief History of SETI@Home». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2017-05-23-ին. Վերցված է 2017-06-01-ին.
- ↑ «Active BOINC Projects | BOINC Synergy» (ամերիկյան անգլերեն). 2025-08-10. Արխիվացված է օրիգինալից 2026-05-20-ին. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ Gridcoin Whitepaper Տեխնիկական փաստաթուղթ, որը մանրամասնում է, թե ինչպես է բլոկչեյնը ծառայում գիտությանը և տվյալների վերլուծությանը։
- ↑ «Bitcoin mining likely uses more energy than it takes to keep New Zealand's lights on». Australian Broadcasting Corporation. 2017 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Kondru, Kiran Kumar; Saranya, R.; Chacko, Annamma (2021). «A Review of Distributed Supercomputing Platforms Using Blockchain». In Tripathy, Asis Kumar; Sarkar, Mahasweta; Sahoo, Jyoti Prakash; Li, Kuan-Ching; Chinara, Suchismita (eds.). Advances in Distributed Computing and Machine Learning. Lecture Notes in Networks and Systems. Vol. 127. Singapore: Springer. էջեր 123–133. doi:10.1007/978-981-15-4218-3_13. ISBN 978-981-15-4217-6.
- 1 2 3 Grothe, Martin; Niemann, Tobias; Somorovsky, Juraj; Schwenk, Jörg (2017-08-14). Breaking and Fixing Gridcoin (PDF). WOOT'17. United States: USENIX Association. էջ 14. Վերցված է 2025-11-20-ին.
- 1 2 «Reddit - Please wait for verification». www.reddit.com. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «License on Github». GitHub. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Gridcoin-Research/build-unix.md at development · gridcoin-community/Gridcoin-Research». GitHub. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Releases - gridcoin-community/Gridcoin-Research». Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին – via GitHub.
- ↑ «Gridcoin 5.0 || Fern || Simple Instructions and Thoughts». www.reddit.com. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «5.5.0.0-mandatory "Natasha" is released for production!». www.reddit.com. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ gridcoin-community. «Releases · gridcoin-community/Gridcoin-Research». GitHub (անգլերեն). Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «World Community Grid». www.worldcommunitygrid.org (անգլերեն). Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «Gridcoin - Step 4: Earn Gridcoin». gridcoin.us. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «Teams | Einstein@Home / Gridcoin». einsteinathome.org. Վերցված է 2026-05-22-ին.
- ↑ «Gridcoin». boinc.bakerlab.org. Վերցված է 2026-05-22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gridcoin» հոդվածին։ |
| ||||||||||