I Luh Ya Papi
| «I Luh Ya Papi» | |||||
|---|---|---|---|---|---|
| Ջենիֆեր Լոպեսի և Ֆրենչ Մոնտանայի սինգլը | |||||
| «A.K.A.» ալբոմից | |||||
| Թողարկված | Մարտի 11, 2014 | ||||
| Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
| Ձայնագրված | 2014 | ||||
| Ժանր | Հիփ հոփ, սինտփոփ | ||||
| Տևողություն | 3:27 | ||||
| Լեյբլ | Capitol Records | ||||
| Պրոդյուսեր | Detail, Քwրի Ռունի | ||||
| Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
| Ֆրենչ Մոնտանայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
«I Luh Ya Papi», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է համագործակցությամբ ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի մարտի 11-ին որպես Ջենիֆեր Լոպեսի «A.K.A.» կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։
Երգի նախապատմություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]| «Ես զգում եմ օրհնված։ Ես հարավային Բրոնքսից եմ, այն նույն փողոցից, որտեղից նա է։ Նրա հետ աշխատելը օրհնություն է ինձ համար։ Այս ձայնագրությունը մեծ է պարզապես այն փաստի համար, որ մենք երկուսս էլ հարավային Բրոնքսից ենք և արեցինք դա»։ |
| - Ֆրենչ Մոնտանան Ջենիֆեր Լոպեսի հետ համագործակցության մասին[1] |
Երգի պրեմիերան կայացել է 2014 թվականի մարտի 5-ին Power 106 ռադիոկայանի եթերում[2]։ Բացի բնօրինակից, նույն օրը նաև ներկայացվում է ռեփեր Բիգ Շոնի ռեմիքս տարբերակը[3]։ Մարտի 11-ին երգը պաշտոնապես թողարկվում է որպես Ջենիֆերի «A.K.A.» ալբոմի առաջին սինգլը։ Ապրիլի 21-ին երգչուհին իր SoundCloud-ի էջում հրապարակում է DJ Khaled-ի ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն Ֆրենչ Մոնտանան, Բիգ Շոնը և Թայգան[4]։
«I Luh Ya Papi»-ն հիփ հոփ երգ է, որը գրվել է Detail-ի, Անդրե Պրոկտորի, Ֆրենչ Մոնտանայի և Ջենիֆեր Լոպեսի կողմից[5]։ Երգում Ջենիֆերը 3 տարբեր շեշտադրումներով ռեփ է կարդում և երգում է[6][7]։ Երգի խոսքերը պարունակում են մի շարք ակնարկներ և «բացահայտ հղումներ» Ջենիֆեր Լոպեսի մարմնի վերաբերյալ[8]։
Քննադատների կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը հիմնականում արժանացել է դրական կարծիքների երաժշտական քննադատների կողմից։ The Guardian թերթի լրագրող Մայքլ Քրեգը չնայած այն անվանել է «ծիծաղելի վերնագրված», սակայն նա գրում է, որ երգի հուկը «կարող է ըստ էության պահանջել վիրահատություն ձեր գլխից դուրս գալու համար»[6]։ Idolator կայքի լրագրող Մայք Ուոսը երգը համեմատել է երգչուհու 2011 թվականին թողարկված «I'm Into You» երգի հետ և գրում է․ «արտադրությունը ջեմով փաթեթավորված է գրավիչ հուկի հետ և կրկներգը զարհուրելի գրավիչ է։»[9] Սքոթ Սթերլինգը Radio.com կայքից, իր հոդվածում երգն անվանել է «արևոտ և վարակիչ մեղեդիով»[10]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ջեսսի Տերերոն, նկարահանվել է Մայամիում, Ֆլորիդա[11][12]։ Տեսահոլովակի կադրերը նկարահանվել են առանձնատան ներսում և դրսում, լողավազանի մոտ, շքեղ զբոսանավի վրա և լուսավորված ստուդիայում։ Տեսահոլովակի տարբեր կադրերում Ջենիֆերը շրջապատված է կիսամերկ տղամարդկանցով[13][14]։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 20-ին Ջենիֆեր Լոպեսը և Ֆրենչ Մոնտանան երգը կենդանի կատարել են American Idol (Ամերիկյան տաղանդ) հեռուստանախագծի շրջանակներում, որտեղ Ջենիֆերը նաև ընդգրկված է ժյուրիի կազմում[15]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
|---|---|
| Ավստրալիա (ARIA) | 25 |
| Բելգիա (Ultratop Flanders) | 32 |
| Կանադա (Canadian Hot 100) | 78 |
| Հարավային Կորեա (Gaon Digital Chart) | 59 |
| Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 170 |
| Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) | 33 |
| ԱՄՆ (Billboard Hot 100) | 77 |
| ԱՙՄՆ (Billboard Hot Dance Club Songs) | 5 |
| ԱՄՆ (Billboard Rhythmic) | 32 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր | Թվական | Ֆորմատ | Լեյբլ |
|---|---|---|---|
| Մարտի 11, 2014 | Թվային ներբեռնում | Universal | |
| Capitol | |||
| Մարտի 12, 2014 | Universal | ||
| Capitol UK |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jennifer Lopez "I Luh Ya Papi" Video & Lyrics». NuvoTV. SíTV, Inc. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Benjamin, Jeff (2014 թ․ մարտի 6). «Jennifer Lopez Declares "I Luh Ya PaPi" on New Single». Fuse.tv. The Madison Square Garden Company. Արխիվացված է օրիգինալից 2016-06-01-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Wass, Mike (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez Taps Big Sean for "I Luh Ya Papi" Remix: Listen to the Radio Premiere». Idolator. Spin Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ https://soundcloud.com/jenniferlopez/jlo-i-luh-ya-papi-dj-khaled-remix-featuring-french-montana-big-sean-and-tyga
- ↑ Phaneuf, Whitney (2014 թ․ մարտի 6). «It's French Montana vs. Big Sean on Jennifer Lopez's new song 'I Luh Ya Papi'». HitFix. HitFix, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- 1 2 Cragg, Michael. «Jennifer Lopez feat French Montana – I Luh Ya PaPi: New music». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Peterson, Jacques (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez Drops New Hip-Hop Single, 'I Luh Ya Papi'». Popdust, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Jennifer Lopez releases raunchy new single I Luh Ya PaPi». Daily Mail. Associated Newspapers Ltd. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Wass, Mike (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez's "I Luh Ya Papi" Drops: Hear The French Montana-Assisted Urban Club Banger». Idolator. Spin Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Sterling, Scott T. (2014 թ․ մարտի 6). «Hear Jennifer Lopez's New Single, 'I Luh Ya Papi' Featuring French Montana». Radio.com. CBS Radio. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «New Music: Jennifer Lopez f/ French Montana – 'I Luh Ya Papi'». Rap-Up.com. Rap-Up, LLC. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Jennifer Lopez Premieres New Single 'I Luh Ya Papi'». MTV News UK. Viacom International Media Networks. 2004 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Webber, Stephanie (2014 թ․ փետրվարի 13). «Jennfier Lopez Wears Hot Pants, Films With Speedo-Clad Men in Miami for New Music Video». Us Weekly. Wenner Media. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Mercedes Lara, Marla (2014 թ․ փետրվարի 13). «Jennifer Lopez Filming With Shirtless Men in Miami». PopSugar. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Maharana, Kabita (2014 թ․ մարտի 21). «American Idol Season 13 Result Show: Jennifer Lopez Performs 'I Luh Ya Papi' [Video]». International Business Times. IBT Media Inc. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (French). Amazon.fr. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (German). Amazon.de. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Italian). Amazon.it. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Japanese). Amazon.co.jp. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Spanish). Amazon.es. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads». Amazon.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեսահոլովակը Յութուբում
- Երգի բառերը Արխիվացված 2014-07-09 Wayback Machine MetroLyrics.com կայքում