Nissan GT-R
| Nissan GT-R | |
|---|---|
| Ընդհանուր տվյալներ | |
| Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
| Արտադրող | Նիսսան |
| Երկիր | |
| Ուրիշ անուն(ներ) | R35 |
| Արտադրության տարիներ | 2006-մ.հ |
| Նախորդ | Nissan Skyline GT-R և Nissan Skyline (R34) GT-R? |
| Դաս | սուպերքար |
| Սեգմենտ | Grand Tourer |
| Դիզայն | |
| Թափքի տիպ | երկդռնանի ամբողջական կուպե[1] |
| Դռների քանակ | երկդռնանի |
| Ակնային ֆորմուլա | 4x4 |
| Քարշակ | լիաքարշակ |
| Շարժիչներ | |
| Շարժիչ | 3.8 լ VR38DETT թվին-տուրբո V6, 480-600 ձիաուժ |
| Բնութագիր | |
| Անիվային բազա | 2780 միլիմետր |
| Մասսա-գաբարիտային բնութագիր | |
| Երկարություն | 4656 մմ- 4671 մմ |
| Լայնություն | 1895 մմ - 1902 մմ |
| Բարձրություն | 1368 մմ - 1372 մմ |
| Մասսա | 1740 կգ |
| Դինամիկ | |
| Առջևի անվահետք | 1590 մմ |
| Հետևի անվահետք | 1600 |
| Առավ. արագություն | 340-426 Կմ/ժ |
| Այլ | |
| Դիզայներ | Շիրո Նակամուռա |
| Կայք | www3.nissan.co.jp/vehicles/new/gt-r.html(ճապոներեն) և nissanusa.com/vehicles/sports-cars/gt-r.html |
Nissan GT-R, սուպերքար, որն արտադրում է ճապոնական Nissan Motor ընկերությունը։ Ցուցադրվել է, որպես սերիական մոդել 2006 թվականի[2][3][4] հոկտեմբերին Տոկիոյի ավտոսրահում, վաճառքը սկսվել է 2007 թվականից Ճապոնիայում, 2008 թվականից Եվրոպայում և 2009 թվականից Ա․Մ․Ն-ում։ Նրա նախորդներից տարբերվում է, որ թողարկված է միայն Japanese Domestic Market-ի (JDM) համար։ Այս լեգենդար սուպերքարը պատրաստվել է ալյումինի և կարբոնի խառնուրդից, իսկ էկրանի տեխնիկական մասը նախագծվել է հայտնի ճապոնացի Կազունորի Յամաուչիի կողմից, որը հանդիսանում է Gran Turismo խաղային շարքի հեղինակը և ղեկավարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից սկսած Nissan-ը վերանվանվեց «Skyline GT-R»-ից «GT-R»։ Սա մասամբ պայմանավորված է շուկայական նկատառումներից ելնելով, մասամբ տեխնիկական. եթե մինչև R34 Skyline GT-R, ըստ էության, բարելավվել էր Skyline, այժմ GT-R-ը լիովին անկախ մեքենան է, և կոչ են անում այն, որ Skyline GT-R բացարձակապես սխալ է։ Կա նաև Skyline կրոսսովեր։
Կոնցեպտ-քար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nissan GT-R Concept, ցուցադրվել է Տոկիոյի ավտոսրահում 2001 թվականին
- GT-R Proto, ցուցադրվել է 2005 թվականին։ Հայտարարված էր, որ սերիական GT-R-ը կլինի 80-90% GT-R Proto-ի հիման վրա։
Տեխնիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շարժիչը՝ VR38DETT 6 մխոցանի V-աձև 3.8 լ ծավալով, երկու տուրբոկոմպրեսորով IHI։ Շարժիչը գտնվում է մեքենայի առջև հատվածում։ Հզորությունը՝ 481 կՎտ (600 ձիաուժ)։
Փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոխանցման տուփը՝ ATTESA լիաքարշակ մեխանիկական դիֆերենցիալ փականով։ Փոխանցման տուփին նաև միանում երկու քարշակները՝ առաջինը փոխանցում է հզորությունը փոխանցման տուփից շարժիչին, որը տեղակայված է մեքենայի հետին մասում,
հետևի անիվների քարշակի համար, իսկ երկրորդը փոխանցման տուփից անիվներին։
- Փոխանցման տուփը՝ 6 աստիճանի ռոբոտացված BorgWarner՝ երկակի փոխանցումով։ Անցման ժամանակը պակաս է 0.1 վայրկյանից։ Գտնվում է մեքենայի թիկունքային հատվածում։
- Անվահեծերը գերթեթև ալյումինի խարնուդ է։
- Արգելակման համակարգը՝ 15 դյույմ Brembo անվահեծ, 6 մխոցանի սուպորտ առջևում, 4 մխոց թիկունքում։
Մոդիֆիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spec V
- Egoist
- Nismo
Spec V
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին ցուցադրվեց GT-R Spec V մոդիֆիկացիան, բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչով, որի արժեր 160 000 $ և ավելին։ 3.2 վայրկյանում արագությունը հասնում է մինչև 100կմ/ժ։
Egoist
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ցուցադրվեց GT-R Egoist մոդիֆիկացիան, նույնպես բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչը, որի հզորությունը 530 ձիաուժ է։ Փոխանցման տուփը 6-աստիճանի ավտոմատ երկփոխանցման համակարգով։ Մինչև 100 կմ/ժ հանում է 3.04 վայրկյանում և 320 կմ/ժ առավելագույն արագությունը։
Nismo
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի վերջում ցուցադրվեց տարբերակ Nismo-ից։ Այս մոդելը 0-100 կմ/ժ արագության է հասնում ընդամենը 2․4 վայրկյանում։ Այս մոդելի վաճառքը իրականցվեց 2015 թվականին, որի գինը սկվսվում էր 146600 ամերիկյան դոլարից։
Շարժիչը 3.8 լ ծավալով V6, 595 ձիաուժ հզորությամբ։
Տյունինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]AMS Peroformance
[խմբագրել | խմբագրել կոդը]AMS GT-R Alpha Omega
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին ներկայացվեց AMS GT-R Alpha Omega թյունինգային մոդելը։ Որը հիմնված էր 545 ձիաուժ հզորությամբ շարժիչի վրա, որը զարգացավ մինչև 2000 ձիաուժ, իսկ շարժիչի ծավալը դարձավ 3.8-ից 5.2լ-ի։ Նաև ավելացավ դինամիկական ցուցանիշը. 0-100 կմ/ժ արագությունը արդեն անցնում էր 1.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 428 կմ/ժ է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nissan GT-R Egoist
- Nissan GT-R Nismo
- Nissan Skyline GT-R
- Nissan Skyline GT-R Spec V
- Nissan GT-R AMS Alpha 12 Tuning
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nissan GT-R Review». Edmunds.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Car and Driver – First Look Nissan GT-R». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «2009 Nissan Skyline GT-R». Inside Line. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «First Look: 2008 Nissan GT-R». MotorTrend. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական Nissan GT-R-ի կայքը Արխիվացված 2018-08-08 Wayback Machine
- Տեղեկություն Nissan GT-R-ի մասին
- Ամենաարագ և ամենահզոր Nissan GT-R-ը աշխարհում 4