PayU
PayU | |
|---|---|
| Տեսակ | Անհպում վճարումներ, ֆինանսական արտադրանք և բիզնես ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 2002 |
| Վայր | Հոֆդորպ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
| Երկիր | |
| Մայր ընկերություն | Naspers |
| Սեփականատեր | Naspers |
| Կայք | payu.pl(լեհ.) և corporate.payu.com(անգլ.) |
PayU, Նիդերլանդներում հիմնադրված վճարային ծառայություններ մատուցող ընկերություն, որը նախատեսված է առցանց վաճառողների համար[1][2]։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին[3], գլխավոր գրասենյակը գտնվում է Հոֆդորպում։ Այն թույլ է տալիս առցանց բիզնեսներին ընդունել և մշակել վճարումներ՝ օգտագործելով վճարման մեթոդներ, որոնք կարող են ինտեգրվել վեբ և բջջային հավելվածների հետ[4][5]։ 2018 թվականի դրությամբ ծառայությունը հասանելի է 17 երկրներում[6]։ Ընկերությունը պատկանում է Naspers Group-ին, որը նաև բաժնեմաս ունի իր քույր ընկերություններից մեկում՝ Tencent-ում[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]PayU-ն տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ վճարային միջնորդ համակարգերի (payment gateways) միավորման արդյունք է, որոնք ձեռք են բերվել և ներառվել են PayU խմբի կազմում[9][10][11]։ 2014 թվականին Naspers-ի մաս կազմող բոլոր առցանց վճարային ընկերությունները սկսեցին գործել PayU ապրանքանիշի ներքո։
2022 թվականին այն աշխատանքից ազատեց մոտ 150 աշխատակցի, որը կազմում էր աշխատուժի մոտավորապես 6%-ը[12]։
2023 թվականին PayU-ն 610 միլիոն դոլարով վաճառեց իր համաշխարհային վճարումների բիզնեսը Rapyd ընկերությանը, այս գործարքը չներառեց ընկերության հիմնական շուկաները՝ Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան և Թուրքիան[13]։
Ներդրումներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձեռք է բերել իսրայելական Zooz ստարտափը, որը վաճառողներին տրամադրում է API[14]։
- 2016 թվականի սեպտեմբերին ձեռք բերեց հնդկական վճարային ծառայություններ մատուցող Citrus Pay ընկերությունը 130 միլիոն դոլարով[15][16]։
- 110 միլիոն եվրոյի ներդրում գերմանական Kreditech ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունում, որը մատուցում է մեքենայական ուսուցման վրա հիմնված ապահովագրական ծառայություններ[17][18]։
- PayU-ն ղեկավարեց Սիեթլում գործող Remitly դրամական փոխանցումների ընկերության 115 միլիոն դոլարի ֆինանսավորման փուլը[19][20]։
- A շարքի 3.7 միլիոն դոլարի ներդրում ZestMoney-ում, որը հանդիսանում է առցանց գնումների համար սպառողական ֆինանսավորման մատակարար[21]:
- 2017 թվականի մայիսին ներդրել է 5.3 միլիոն դոլար հնդկական ֆինանսական տեխնոլոգիաների ստարտափ PaySense-ում[22]։
- 60 միլիոն ռեալյան դոլարի ներդրում Creditas (նախկին BankFacil) առցանց վարկային հարթակում[23][24]։
- 2011 թվականին ձեռք բերեց ռումինական GECAD ePayments առցանց վճարումների ընկերությունը[25][26]։
- 2019 թվականին 70 միլիոն դոլարով ձեռք բերեց ԱՄՆ-ում գործող թվային ֆինանսական անվտանգության Wibmo ընկերությունը[27]:
- 2019 թվականին 165 միլիոն դոլարով ձեռք բերեց թուրքական թվային վճարումների Iyzico ընկերությունը[28]:
- 2020 թվականին ձեռք բերեց հնդկական ֆինանսական տեխնոլոգիաների ստարտափ PaySense-ը 185 միլիոն դոլարով[29]։
- 2025 թվականին PayU-ն ձեռք բերեց Մումբայում գործող Mindgate Solutions ընկերության 43.5% բաժնեմասը[30]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի նոյեմբերին ստեղծվեց PayU SA ընկերությունը, իսկ լեհական Platnosci.pl ընկերությունը միացվեց խմբին։ Ընկերությունը նաև գործընկերություն ունի Iwoca ընկերության հետ՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը հեշտացնելու համար[31]։ 2010 թվականին ընկերությունը ընդլայնվեց դեպի Չեխիա։ Այնուհետև, 2011 թվականին ընկերությունը ընդլայնվեց դեպի Ռումինիա։ 2012 թվականին այն սկսեց իր գործունեությունը Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Սլովակիայում և Հունգարիայում[32]։
Լատինական Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Կոլումբիայում Խոսե Վելեսի, Մարտին Շրիմպֆի և Սանտյագո Սպինելի կողմից հիմնադրվեց PagosOnline-ը։ 2010 թվականին Pagos Online ընկերությունը մեծամասնական բաժնեմասը վաճառեց Buscapé-ին, որը Naspers Group-ի մաս էր կազմում։ 2011 թվականին Naspers-ը ձեռք բերեց DineroMail-ի մեծամասնական բաժնեմասը[33]։ 2013 թվականին Naspers ընկերությունը ձեռք բերեց DineroMail-ի մնացած բաժնետոմսերը[34]։ 2012 թվականին Naspers-ը ձեռք բերեց PagosOnline-ը՝ նախկին երկուսը փոխարինելով նոր վճարային հարթակով, որը ի վերջո վերանվանվեց որպես PayU Latam և սկսեց գործունեությունը Պանամայում և Պերուում[35]: 2013 և 2014 թվականների ընթացքում PayU Latam-ը և DineroMail-ը միավորվեցին[36][37]։ 2016 թվականին Բրազիլիայում Bcash-ը և PayU-ն միավորվեցին PayU ապրանքանիշի ներքո[38]։
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]PayJar-ը հիմնադրվել է Հարավային Աֆրիկայում 2010 թվականին՝ որպես Naspers խմբի մաս, որպեսզի օգնի Naspers-ի մյուս ընկերություններին մշակել առցանց վճարումները։ 2011 թվականին PayJar-ը վերանվանվեց PayU[39]։ 2015 թվականին PayU-ն ընդլայնեց իր գործունեությունը դեպի Նիգերիա[40][41]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ibibo-ն՝ համահիմնադիրներ Նիտին Գուպտայի, Նարենդրա Նանդալի և Շայլազ Նագի հետ համատեղ, հնդկական շուկայում ներդրեց PayU վճարային համակարգը, որը թույլ կտա կայքերին ինտեգրել էլեկտրոնային առևտրի գործարքները առցանց վճարումների միջոցով։ 2026 թվականի փետրվարին ընկերության դեմ տեղական մրցակից RazorPay ընկերության կողմից հարուցված դատական հայցը, որում պնդվում էր, որ PayU-ի գովազդային արշավը երկրում ընդօրինակել է RazorPay-ի «IPL 2025» գովազդները, հանգեցրեց Դելիի Բարձրագույն դատարանի կողմից ժամանակավոր արգելք տրամադրելու մերժմանը[42][43][44]։
Արտադրանք և ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]PayU-ն կարգավորվող ֆինանսական հաստատություն է։ Այն ունի կենտրոնական բանկերի և տեղական կարգավորող մարմինների լիցենզիաներ։ PayU-ի արտադրանքը ներառում է PCI-DSS հավաստագրված վճարային հարթակ[45][46], խարդախության դեմ պայքարի համակարգ և Visa/MasterCard առցանց սպասարկող[47][48][49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «PayU: On the money | Forbes India». Forbes India (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ Sharma, Samidha. «GETS 20% - Naspers' PayU may invest in lending startup ZestMoney». The Times of India (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Martin Schrimpff». Endeavor (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-18-ին. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ ANI (2018-05-10). «UPI-based transactions on PayU up 200% between September, March». Business Standard India. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU to provide credit for online purchases eyes NBFC licence». The Times of India. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «4 payment aggregators to use in Russia | Practical Ecommerce». Practical Ecommerce (ամերիկյան անգլերեն). 2018-02-18. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Hamburg-based Kreditech expanding to India». hamburg-news.hamburg. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Naspers-owned PayU India raises Rs 802 crore». The Financial Express (ամերիկյան անգլերեն). 2017-04-11. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ Marketing Intern. «payment gateway». PayU Payment Pvt. Ltd. (անգլերեն). Վերցված է 2021-08-25-ին.
- ↑ «Digital payments gateway PayU eyes acquisitions to enter lending segment». @businessline (անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Naspers' PayU leads investment in US digital money transfer platform» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU layoffs 6% of its workforce; 150 employees lose jobs: Report». livemint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-27-ին.
- ↑ Lunden, Ingrid (2023 թ․ օգոստոսի 1). «Rapyd acquires a piece of PayU from Prosus for $610M to scale its fintech-as-a-service platform». TechCrunch. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «PayU acquires Zooz to take on international payment services». Techcrunch (ամերիկյան անգլերեն). 2016-09-14. Վերցված է 2018-07-24-ին.
- ↑ «Naspers' PayU buys Citrus Pay for $130M in cash to expand in India». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU to acquire Citrus Pay for $130 mn; Sequoia gets 4x returns». VCCircle (ամերիկյան անգլերեն). 2016-09-14. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Kreditech raises €110M from Naspers' PayU in strategic financing partnership». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU Infuses $119 Mn In German Fintech Startup Kredtitech; Aims To Increase Credit Access In Emerging Markets - Inc42 Media». Inc42 Media (ամերիկյան անգլերեն). 2017-05-10. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Remitly is raising up to $115M led by Naspers' PayU to double down on remittances». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ Geron, Tomio (2017 թ․ հոկտեմբերի 31). «Remitly Tacks On $115 Million for International Remittances». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU leads $6.5 mn round of funding in ZestMoney». Techcircle (ամերիկյան անգլերեն). 2017-02-15. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Paysense raises $ 5.3 mn from Jungle, Naspers». Business Standard India. 2017-05-18. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «BankFacil receives Series A investment of USD $3 million». Accion (անգլերեն). 2015-08-04. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «IFC Leads R$60m Series B in Creditas (formerly BankFacil) (em português)». LAVCA | Latin American Private Equity & Venture Capital Association (ամերիկյան անգլերեն). 2017-02-20. Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Entrepreneur Radu Georgescu makes new exit, selling Axigen to a group of Romanian entrepreneurs - Business Review». Business Review (ամերիկյան անգլերեն). 2014-03-11. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «Radu Georgescu (Founding Partner, GECAD Group)». startupgrind.com (անգլերեն). Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «PayU acquires digital financial security firm Wibmo for $70 million - Economic Times» (ամերիկյան անգլերեն). 2019-04-12.
- ↑ «Global fintech firm PayU buys Turkey's Iyzico for $165 million». DailySabah. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019-06-15-ին.
- ↑ «PayU acquires controlling stake in Indian credit business PaySense, to merge it with LazyPay». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-09-14-ին.
- ↑ Upadhyay, Harsh. «PayU acquires 43.5% stake in Mumbai-based Mindgate Solutions». entrackr.com (անգլերեն). Վերցված է 2025-03-20-ին.
- ↑ «PayU and iwoca launch SME partnership in Poland - AltFi News». AltFi (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «PayU expands to Russia, Ukraine and Turkey - Business Review». Business Review (ամերիկյան անգլերեն). 2012-05-22. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «El sitio de pagos DineroMail pasa a manos sudafricanas» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017-05-21-ին. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «BuscaPé Inc acquires controlling stake in Latin America online payments platform DineroMail». LAVCA | Latin American Private Equity & Venture Capital Association (ամերիկյան անգլերեն). 2011-03-01. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «Naspers culmina compra de DineroMail y lanza PayU Latam». iProfesional. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «La llegada de PayU al mercado latinoamericano de los pagos online | Ebanking News». www.ebankingnews.com (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «Pagosonline se convierte en PayU Latam». Blog Comercio Electronico (եվրոպական իսպաներեն). 2013-08-21. Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «Naspers funde empresas de pagamentos online PayU e Bcash - TeleSíntese». telesintese.com.br (բրազիլական պորտուգալերեն). 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ M, Swathi P (2015 թ․ մայիսի 6). «PayU India Rebrands PayU Enterprises And PayUmoney As Independent Entities». nextbigwhat.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-07-ին. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «PayU to expand Nigerian online payment market | IT News Africa – Africa's Technology News Leader». www.itnewsafrica.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «PayU To Boost Nigerian Online Payments N200B | PYMNTS.com». www.pymnts.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ Sahay, Priyanka (2016-02-24). «Ibibo to raise $250 million from Naspers». Live Mint. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «Naspers merges PayU India with global payments business». Techcircle (ամերիկյան անգլերեն). 2014-02-13. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ Thyagarajan, S N (2026 թ․ մարտի 20). «Delhi High Court declines interim relief to Razorpay in suit against PayU over ad campaign». Bar and Bench.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Refer to these companies for secure payments». The Siasat Daily (բրիտանական անգլերեն). 2018-07-06. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ «Refer how secure are your payments with PayU». PayU Blog (բրիտանական անգլերեն). 2021-12-22. Վերցված է 2021-12-22-ին.
- ↑ «Where is PayU Headed? Follow the Money» (ամերիկյան անգլերեն). Bank Innovation. Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ ANI (2018-02-05). «PayU India launches payment collection feature». Business Standard India. Վերցված է 2018-07-19-ին.
- ↑ Finextra (2017-04-25). «Poland's PayU launches Visa Checkout». Finextra Research (անգլերեն). Վերցված է 2018-07-19-ին.