Pixel Force: Left 4 Dead
| Pixel Force: Left 4 Dead | |
|---|---|
| Թողարկման թվական | հունվարի 4, 2010 |
| Պլատֆորմներ | Windows |
| Շարժիչ | GameMaker? |
| Ժանր | էքշն և post-apocalyptic video game?[1] |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
| Կրիչ | թվային բաշխում |
Pixel Force: Left 4 Dead, «shoot 'em up» ֆանտաստիկ ժանրում երկրպագուների կողմից ստեղծված համակարգչային խաղ, որը մշակվել և անվճար թողարկել է ամերիկացի խաղերի դիզայներ Էրիկ Ռութը 2010 թվականի հունվարին։ Խաղը 2008 թվականին թողարկված, առաջին դեմքից խաղացվող Left 4 Dead խաղի 8-բիթանոց տարբերակի դիմեյքն է։ Ինչպես բնօրինակ խաղում՝ «Pixel Force»-ում խաղացողները կառավարում են չորս փրկվածների և պայքարում զոմբիների բազմաթիվ ալիքների դեմ։ դիմեյքի մշակման ամենադժվար մասը երաժշտության վերստեղծումն է եղել՝ «Left 4 Dead»-ի սաունդթրեքի խորության պատճառով։
Խաղի թողարկումից առաջ թողարկվել է թրեյլեր, որը հանրության կողմից ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել։ Թողարկումից հետո «Left 4 Dead»-ի սկզբնական հրատարակիչ «Valve»-ն դիմեյքի գաղափարը անվանել է «զվարճալի», իսկ Ռութը գովաբանվել է «Left 4 Dead»-ը «Nintendo Entertainment System» ոճի խաղի վերածելու իր կարողության համար։ Տվյալ պահից ի վեր Ռութը թողարկել է «Pixel Force»-ի «Halo» և «DJ Hero»-ի դիմեյք տարբերակները։
Խաղի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Pixel Force: Left 4 Dead»-ը առաջին դեմքի հրաձգային խաղի վրա հիմնված «shoot 'em up» է: «Pixel Force»-ը ներառում է բնօրինակի բոլոր արշավներն ու կերպարները՝ Բիլը, Զոին, Լուիսը և Ֆրենսիսը: Յուրաքանչյուր արշավ բաժանված է հինգ մասի[2][3]։ Խաղացողների նպատակն է սպանել զոմբիների մեծ խմբերը, ինչպես նաև «Հատուկ վարակվածներին»: Ճանապարհին նրանք կարող են արդիականացնել իրենց զենքերը կամ գտնել նորերը: Խաղն առաջարկում է երկու խաղացողի համար նախատեսված բազմախաղացող ռեժիմ և երկու դժվարության մակարդակ[4][5][6]։
Մշակում և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Pixel Force: Left 4 Dead»-ը մշակել է ամերիկացի դիզայներ Էրիկ Ռութը: Սա նրա առաջին փորձն է եղել արդեն իսկ գոյություն ունեցող խաղի 8-բիթանոց վերամշակումը ստեղծելու համար և նա սկզբից մտքում ունեցել է իր սիրելի «Left 4 Dead»-ը: Դիմեյքի գաղափարը ծագել է, երբ նա առաջարկել է ընկերոջը վերամշակել «NES»-ի համար նախատեսված հրաձգային խաղը և նրան դուր է եկել այդ գաղափարը[4]։ Ռութը «Pixel Force»-ը մշակել է մենակ, իսկ իր ընկերները եղել են փորձարկողներ[7]: Մեկ այլ խաղ՝ «Mean Kathleen and the Great Quack Machine»-ը մշակելիս նա սկսել է աշխատել «Left 4 Dead» կերպարների սփրայթների վրա՝ զվարճանքի համար: Էրիկի խոսքով՝ մշակման ամենադժվար մասը երաժշտության վերստեղծումն է եղել, քանի որ սկզբնական խաղում օգտագործվել են «ծանր լարեր, փողային գործիքներ և այլն»: Սա դժվարացնչել է դրա հարմարեցումը միայն չորս ձայնային ալիքների՝ երկու քառակուսի ալիքների, եռանկյուն ալիքի և աղմուկի ալիքի՝ NES-ի ձայնային սահմանափակումները վերարտադրելու համար: Չնայած սկզբնական «Left 4 Dead»-ը աջակցում է մինչև չորս խաղացողի, դիմեյքը՝ տեխնիկական պատճառներով աջակցում է միայն երկու խաղացողի: Ռութը նաև հեռացրել է «Survivor» և «Mutation» ռեժիմները, ինչպես նաև որոշ զենքեր[4]: 2009 թվականի նոյեմբերի 15-ին Ռութը հայտարարել է, որ ավարտել է Ռեժիսորի արշավը և հիմնական խաղային մեխանիկայի մեծ մասը։ Խաղը թողարկվել է հաջորդ տարվա հունվարի 4-ին Windows-ի համար[2]։
«Left 4 Dead»-ը «Pixel Force»-ի երկրպագուների համար նախատեսված դիմեյք շարքի առաջին խաղն է եղել, որը հետագայում ներառել է «Halo» և «DJ Hero» շարքերի դիմեյքները և պլանավորվել է ստեղծել «Psychonauts»-ի դիմեյքը[4][8][9]։
Քննադատների կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի թողարկումից առաջ թողարկվել է թրեյլեր, որը քննադատների կողմից ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել: «Kotaku»-ից Օուեն Գուդը գրել է, որ վարակվածները չափազանց «հնազանդ» են թրեյլերում և որ խաղն ինքնին թվում է «չափազանց հեշտ»[10]։ «GameSpy»-ի Թայլեր Բարբերը խաղը համարել է «հաճելի», բայց նաև նշել է, որ «Robotron: 2084»-ի նման խաղը ավելի լավ կհամապատասխաներ «Left 4 Dead»-ի վերափոխմանը[11]։ «1UP.com»-ի «Retronauts»-ից Բոբ Մաքքին «Pixel Force»-ը անվանել է «տպավորիչ»՝ նշելով, որ չնայած առաջին թրեյլերը հիասթափեցնող է եղել, սակայն երկրորդ թրեյլերը ցույց է տվել, թե որքան հավակնոտ է դիմեյքը[12]։ «1UP.com» գլխավոր կայքի Քրիս Պերեյրան նույնպես այն անվանել է «տպավորիչ»՝ մեկ անձի կողմից ստեղծված լինելու պատճառով[13]։ «Rock», «Paper», «Shotgun»-ի խմբագիր Ալեք Մեյրը խաղը անվանել է «գեղեցիկ»[7]։
Թողարկումից հետո խաղը դրական արձագանքներ է ստացել քննադատներից: «Valve»-ը՝ «Left 4 Dead»-ի բնօրինակ հրատարակիչը, նման դիմեյքի գաղափարն անվանել է «զվարճալի»[5][14]։ Ջոնաթան Հոլմսը «Pixel Force»-ը անվանել է «բավականին զվարճալի»՝ համեմատելով խաղի ոճը «NES» խաղերի՝ «Fester's Quest» և «Ikari Warriors»-ի հետ[15]։ Հրատարակիչ Ջորդան ԴեՎորը խաղն անվանել է «փոքրիկ հետաքրքիր նախագիծ», չնայած նա նշել է, որ ցանկանում է, որ զոմբիները ավելի արագ շարժվեն[2]։ «The Escapist»-ի Ջոն Ֆանկը «Pixel Force»-ը անվանել է լավ ընտրություն զոմբիների և ռետրո խաղերի երկրպագուների համար[3]։ «Eurogamer»-ի Թոմ Բրամվելը նշել է Left 4 Dead-ի «հաճելի» մոտեցումը[6][16]։ GameSpot-ի Մարկո Մարտինեսը խաղն անվանել է «զվարճալի», մինչդեռ «The Escapist»-ի Մարշալ Լեմոնը այն ներառել է իր ութ լավագույն դիմեյք խաղերի ցանկում՝ գովաբանելով դրա հավատարմությունը բնօրինակին[17]։ «Игромания»-ից Արտեմ Կոմոլյատովը «Pixel Force»-ին տվել է տասից վեց ու կես միավոր՝ նշելով, որ «կապույտ պիքսելների կույտերի վրա սպիտակ կետերով կրակելը բավականին արագ ձանձրալի է դառնում, իսկ խաղային իրավիճակների միօրինակությունը՝ մահացու ձանձրալի», ինչպես նաև բողոքել է կերպարների ցածր առողջական վիճակից, առաջին բուժօգնության պարագաներ գտնելու դժվարությունից և մահից հետո մակարդակի սկզբին վերադառնալուց[18]։ Այնուամենայնիվ, ամսագրի խմբագիրները խաղը 2014 թվականին ներառեցին «լավագույն դիմեյքների» տասնյակում[19]։ 2022 թվականի մայիսին «Mail.ru» խաղի Եվգենի Լիսենկոն այն ավելացրել է «հայտնի հիթերի հետաքրքիր դիմեյքների» ցանկում[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pages in category "Post-apocalyptic video games" // Category:Post-apocalyptic video games - Wikipedia
- 1 2 3 «Left 4 Dead gets an NES demake». Destructoid. 2009 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- 1 2 Bramwell, Tom (2010 թ․ հունվարի 6). «Unofficial 8-bit Left 4 Dead available». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- 1 2 3 4 «Feature: We chat with the creator of NES-style Left 4 Dead». Big Download. 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- 1 2 Andy Chalk (2009 թ․ նոյեմբերի 17). «Go 8-Bit Zombie Hunting With the Left 4 Dead "Demake"». The Escapist. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- 1 2 Martinez, Marco (2010 թ․ հունվարի 6). «Indie Spotlight: Pixel Force: Left 4 Dead». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 Meer, Alec (2009 թ․ նոյեմբերի 17). «New L4D Game: Incredi-Footage. Or Is It?». Rock Paper Shotgun. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Devore, Jordan (2010). «NES-style Pixel Force: Halo gets a trailer». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Fletcher, JC (2010 թ․ դեկտեմբերի 1). «Pixel Force DJ Hero now a beautiful 8-bit reality». Engadget. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Good, Owen (2009 թ․ նոյեմբերի 16). «8-Bit Left 4 Dead De-Make Arrives in January». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Left 4 Dead 'NES' Version Revealed». GameSpy. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «The Left 4 Dead Demake: Low-Tech Zombie-Killing». 1Up.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «See What Left 4 Dead Would Have Looked Like on NES». 1Up.com. 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Sliwinski, Alexander (2009 թ․ նոյեմբերի 16). «8-bit Left 4 Dead leaves modernity behind». Joystiq. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Left 4 Dead de-make festers with ikari quest warriors». Destructoid. 2006 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Lemon, Marshall (2016 թ․ մարտի 1). «8 Video Game "Demakes" You Can Play Right Now». The Escapist. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Rudden, Dave. «Fan-made retro-styled Left 4 Dead released». GamePro. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Комолятов, Артём (2010 թ․ փետրվարի 28). «Pixel Force: Left 4 Dead». Игромания (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Скочок, Андрей (2014 թ․ հուլիսի 4). «Трава зеленее: 10 крутых димейков». Игромания (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Лысенко, Евгений (2022 թ․ մայիսի 16). «Хорошо состарены: интересные демейки известных хитов». Игры Mail.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.