PlayNow Arena
| Տեսակ | ծրագրային ապահովում |
|---|---|
| Հեղինակ | Sony Ericsson |
| Նախագծումը՝ | Sony Mobile Communications? |
| Լույս տեսավ՝ | 2004 թվականի փետրվար |
| Կայք | playnowarena.com |
PlayNow, Sony Ericsson-ի մեդիա ներբեռնման ծառայություն, որը ներառել է երաժշտություն, խաղեր, զանգերի մեղեդիներ, պաստառներ և թեմաներ: Այն ներկայացվել է 2004 թվականի փետրվարին՝ որպես SE հեռախոսների սեփականատերերի համար զանգերի մեղեդիներ լսելու և անմիջապես գնելու միջոց: Այն տարածվել է 32 երկրներում: Sony Ericsson S700-ը առաջին Sony Ericsson հեռախոսն է եղել, որը նախապես հագեցած է եղել PlayNow-ով:
PlayNow-ը 2008 թվականի կեսերին ընդլայնվել է, դառնալով PlayNow արենա՝ դիտարկիչի վրա հիմնված պորտալ։ Այն առաջին անգամ գործարկվել է Սկանդինավյան երկրներում 2008 թվականի օգոստոսին և առաջարկել է անվճար և պրեմիում բովանդակության լրացուցիչ ծառայություններ, այդ թվում՝ թվային իրավունքների կառավարումից ազատ 1 միլիոն երգերի ձայնագրման ընկերություններից, ինչպիսիք են Sony Music-ը, Warner Music-ը և EMI-ն[1]։ Այն նաև հնարավորություն է տվել MP3 երգերի կրկնակի ներբեռնման՝ ավելի բարձր որակի MP3 երգը ուղղակիորեն ներբեռնելով համակարգչին, ավելի ցածր որակը՝ հեռախոսին։
PlayNow արենան համապատասխանեցված է եղել ըստ երկրի և համատեղելի է եղել Sony Ericsson հեռախոսների լայն տեսականու հետ։ Այն նաև աջակցել է տարբեր՝ երրորդ կողմի Windows Media DRM-ով աշխատող սարքերի։
PlayNow ծառայության մի մասն է եղելTrackID բջջային երաժշտության ճանաչման ծառայությունը: Այս համակարգի միջոցով մարդիկ կարողացել են հեռախոսի վրա ձայնագրել մի քանի վայրկյան տևողությամբ երաժշտություն՝ կատարողին կամ երգը գտնելու համար: Հասանելիության դեպքում կարելի է եղել նաև գնել նույնականացված երգը անմիջապես PlayNow-ից: TrackID-ն աշխատել է Sony-ին պատկանող Gracenote նույնականացման համակարգի միջոցով:
2008 թվականի սեպտեմբերին Sony Ericsson-ը հայտարարել է PlayNow plus-ի մասին՝ վճարովի բաժանորդագրությամբ ծառայություն։ Այն Շվեդիայում թողարկվել է ամսական 99 շվեդական կրոն (մոտ 15 դոլար) արժողությամբ՝ W902 Walkman հեռախոսի վրա,Տելենոր օպերատորի միջոցով[2]։
PlayNow plus-ը հնարավոր է եղել վճարել բջջային օպերատորի միջոցով և հնարավորություն է տվել անսահմանափակ ներբեռնել DRM-ով կառավարվող երաժշտություն, ինչպես նաև նվագարկել համակարգչից՝ Omnifone-ի երաժշտական նվագարկիչի միջոցով[3]: Նախապես բեռնված երաժշտական առաջարկներ նույնպես նախատեսված են եղել PlayNow plus-ի հնարավորությամբ հեռախոսների համար:
2009 թվականի մայիսին Sony Ericsson-ը հայտարարել է PlayNow arena with movies-ի մասին[4]։ Սա պատրաստի ծառայությունն է եղել, որը թույլ է տվել օգտատերերին տարեկան ներբեռնել մինչև 60 հատուկ ձևաչափով ֆիլմ։ Ըստ երկրների համապատասքշխանեցված՝ ենթադրվել է միաժամանակ հասանելի դարձնել ընդհանուր առմամբ 15 ֆիլմ (նոր և դասական), որոնց յուրաքանչյուր ամիս չորս փոխարինող ֆիլմեր ավելացնելու հնարավորություն է եղել։ Ֆիլմերին դիտելը հնարավոր է եղել համակարգչի միջոցով և հեռախոսով՝ USB-ի միջոցով։ Դրանք կարելի է եղել դիտել որքան հնարավոր է շատ, անգամ՝ մինչև 90 օր։ Ֆիլմեը հնարավոր չի եղել դիտել որևէ այլ սարքի միջոցով։ PlayNow arena with movies-ը պլանավորվել է գործարկել 2009 թվականի հունիսին W995 Walkman հեռախոսով՝ Շվեդիայում, Նորվեգիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում[5]։
2011 թվականին, Sony-ի կողմից ընկերության ամբողջական ձեռքբերման պահից ի վեր, այս ծառայությունն այլևս հասանելի չէ և փոխարինվել է Sony Entertainment Network-ով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Engadget: Sony Ericsson's PlayNow Arena: 1 million, DRM-free songs on Monday
- ↑ Phonesreview: New Play Now Plus music service coming from Sony Ericsson
- ↑ «Register Hardware: Sony Ericsson presses play on Play Now music services». Արխիվացված է օրիգինալից 2010-02-10-ին. Վերցված է 2009-04-08-ին.
- ↑ «Pocket Picks: Sony Ericsson extends PlayNow arena platform with movies». Արխիվացված է օրիգինալից 2009-06-12-ին. Վերցված է 2009-05-29-ին.
- ↑ «Into Mobile: Sony Ericsson launches PlayNow arena with movies». Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2009-05-29-ին.