Jump to content

Serving

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Serving»
Serving
սինգլ Միրիանա Կոնտեի երգը
Թողարկված2025թ․ հունվարի 8
Ժանրփոփ[1]
Լեզուանգլերեն
Տևողություն2:59
Հեղինակ
  • Բենժամին Շմիդ
  • Միրիանա Կոնտե
  • Muxu
  • Սարա Էվելին Ֆուլերտոն
ԿոմպոզիտորMuxu?
ՊրոդյուսերԲենժամին Շմիդ
Ժամանակագրություն
Venom «Serving»

«Serving» (անգլերեն՝ «Մատուցում եմ»), իսկզբանե՝ «Kant » (մալթերեն՝ «Երգում եմ» ) և «Serving Kant », մալթացի երգչուհի Միրիանա Կոնտեի երգ։ Երգի հեղինակներն են Կոնտեն, Բենջամին «ԲՆՋԻ» Շմիդը, Սառա Էվելին Ֆուլերտոնը (Սառա Լեյք) և Մեթյու Մերսեկան (Muxu), իսկ պրոդյուսերական աշխատանքը կատարել է Շմիդը։ Այն թողարկվել է 2025 թվականի հունվարի 8-ին և ներկայացվել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։

«Serving» երգի հեղինակներն ու կոմպոզիտորներն են Միրիանա Կոնտեն, Մեթյու «Muxu» Մերսիեկան, Սառա Էվելին Ֆուլերտոնը և Բենջամին «Բնջի» Շմիդը։ Վերջինս նաև եղել է երգի պրոդյուսերը։ Նախերգանքում հաճախ է օգտագործվում արաբական ռիֆը։[2]

Երգի բնօրինակ վերնագիրը՝ «Kant », որը մալթերենում նշանակում է «երգել», կրկնվում է կրկներգում՝ բառախաղի միջոցով, որը հիշեցնում է «serving cunt» արտահայտությունը: Այն օգտագործվում է քվիր և դրեգ մշակույթներում՝ համարձակ և ինքնավստահ մարդ նկարագրելու համար:[3] BBC Radio 2-ի հաղորդավար Սքոթ Միլսն ասել է, որ BBC Radio-ն «անկասկած չի կարող նվագարկել» երգը։[4] TVM-ին տված հարցազրույցում Կոնտեն ասել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը ընդունել է երգը այնպես, ինչպես կա, և որ դրա բառերը չեն փոխվի, բայց որ երգը կվերանայվի[5]։

2025 թվականի մարտի 4-ին մալթական PBS հեռարձակողը հայտարարեց, որ ԵՀՄ֊ն արգելել է kant բառը բեմում օգտագործել, և պահանջել է փոփոխություններ կատարել երգի բառերում, այն բանից հետո, երբ բրիտանական BBC հեռարձակողը, համաձայն լուրերին, բողոք է ներկայացրել՝ Ofcom-ի կանոնակարգերի համաձայն։[6][7][8] Մարտի 13-ին երգի վերնագիրը «Kant»֊ից փոխվեց «Serving»-ի։[9] Երգի նոր տարբերակում kant բառը փոխարինվել է «ահհ» ձայնով։[10][11]

Եվրատեսիլ երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Malta Eurovision Song Contest 2025

[խմբագրել | խմբագրել կոդը]

Malta Eurovision Song Contest 2025-ը ազգային եզրափակիչ մրցույթ էր, որը մշակվել էր PBS-ի կողմից՝ Եվրատեսիլ 2025 երգի մրցույթին իր մասնակցին ընտրելու համար։ Մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից և եզրափակչից, որոնք տեղի ունեցան 2025 թվականի փետրվարի 4-ից 8-ը Տա'Քալիում, Մալթայի տոնավաճառների և կոնվենցիաների կենտրոնում։[12] Մրցույթում ներկայացված էր քսանչորս երգ։ Երկու կիսաեզրափակիչ՝ ամեն մեկը տասներկու երգով, տեղի ունեցան 2025 թվականի փետրվարի 4-ին և 6-ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից լավագույն ութ մասնակիցները որակավորվեցին՝ մասնակցելու 2025 թվականի փետրվարի 8-ի եզրափակչին։[13][14] Ինը ժյուրի և, հեռուստաքվեարկության միջոցով, հանրությունը շոուների ընթացքում գնահատել է երգերը։ Երկուսն էլ հավասար (50%) բաժին են ունեցել վերջնական արդյունքում։ Ոչ֊ոքի ունենալու դեպքում հաղթում էր հանրության կողմից ամենաբարձր գնահատականը ստացած մասնակիցը։[14][15]

Կոնտեն որպես մասնակից հայտարարվեց 2024 թվականի դեկտեմբերի 12-ին։[16] Նրա երգը երկրորդ կիսաեզրափակչում զբաղեցրեց չորրորդ տեղը[17][18]: Եզրափակչում Կոնտեն առաջին տեղը գրավեց և հաղթեց մրցույթը՝ հավաքելով 182 միավոր։ Նա զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ժյուրիի քվեարկության, և առաջին տեղը՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում[19][20]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքի Սանկտ Յակոբսհալլեում և բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի ունեցան համապատասխանաբար մայիսի 13-ին և 15-ին, և եզրափակիչից՝ 2025 թվականի մայիսի 17-ին։[21] 2025 թվականի հունվարի 28-ին կայացած վիճակահանության ժամանակ Մալթան ընտրվեց երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի երկրորդ կեսին[22]։

Մալթան եզրափակիչ փուլում զբաղեցրեց 17-րդ տեղը՝ հավաքելով 91 միավոր, որից 83-ը՝ ժյուրիի, և 8-ը՝ հանդիսատեսի կողմից։[23]

Թվային ներբեռնում և հեռարձակում – «Kant »[24]

  1. «Kant » – 2:59

Թվային ներբեռնում և հոսքային հեռարձակում – «Serving»[25]

  1. «Serving» (Եվրատեսիլյան պաշտոնական տարբերակ) – 2:59
  2. «Serving Kant» – 2:59
  3. «Serving» (գործիքային տարբերակ) – 2:59

Թվային ներբեռնում և հեռարձակում – «Serving Kant»[26]

  1. «Serving Kant » – 2:59

Հիթ֊շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթներում «Kant»-ի ցուցանիշներ
Հիթ֊շքերթ (2025) Առավելագույն դիրք
Հունաստան, միջազգային (IFPI)[27] 86
Մալթա, ռադիո (Radiomonitor)[28] 1
Մալթա, ռադիո տեղական (BMAT PRS)[29] 1
Հիթ-շքերթներում «Serving»-ի ցուցանիշներ
Հիթ֊շքերթ (2025) Առավելագույն դիրք
Հունաստան, միջազգային (IFPI)[27] 56
Լիտվա (AGATA)[30] 47
Մալթա, ռադիո (Radiomonitor)[31] 2
Շվեդիա (Sverigetopplistan)[32] 90
Շվեյցարիա 75
Մեծ Բրիտանիա, ներբեռնում 38
Մեծ Բրիտանիա, սինգլների վաճառք (OCC)[33] 39

Թողարկումների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Serving»-ի թողարկման պատմություն և ձևաչափեր
Երկիր Ամսաթիվ Տարբերակ(ներ) Ձևաչափ(ներ) Պիտակ Ref.
Տարբեր 2025 թ․ հունվարի 8 Բնօրինակ [Ն 1] Manifester Music
2025 թ․ապրիլի 23
  • Սկզբնական[Ն 2]
  • գործիքային
  • "Serving Kant"
Sony Music Շվեդիա
  1. ↑ Malta Eurovision Song Contest 2025֊ի համար «Kant»֊ի պաշտոնական թողարկում։ «Serving»֊ի թողարկման հետ մեկտեղ վերաթողարկվել է՝ որպես «Serving Kant»։
  2. ↑ "Serving"֊ի պաշտոնական տարբերակ՝ "Eurovision Official Version" ենթագրով։
  1. ↑ Magri, Giulia (2025 թ․ փետրվարի 10). «What Miriana really means to 'serve kant'». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
  2. ↑ Falk, Simon; Vautrey, Jonathan; Adams, William Lee (2025 թ․ մայիսի 6). «Malta's Miriana Conte is SERVING an Arabian riff...and we just KANT get enough». wiwibloggs. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
  3. ↑ Leaver, Joel (2025 թ․ փետրվարի 9). «Eurovision fans shocked by Malta's 'explicit' 2025 entry but it's not all as it seems». The Mirror (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
  4. ↑ Cummings, James (2025 թ․ փետրվարի 10). «BBC radio 'definitely can't play' Malta's Eurovision entry, DJ Scott Mills says». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
  5. ↑ Borg, Emma (2025 թ․ փետրվարի 11). «Miriana Conte says EBU approved Kant, but broadcaster gives no clear answer». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
  6. ↑ «Maltese Eurovision Ambassador Miriana Conte disappointed by EBU censorship of 'Kant'». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). 2025 թ․ մարտի 4. Վերցված է 2025 թ․ մարտի 4-ին.
  7. ↑ Galea, Owen (2025 թ․ մարտի 6). «PBS to appeal EBU decision – discrimination against the Maltese and their language». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.
  8. ↑ Malta, Times of (2025 թ․ մարտի 7). «PBS exploring legal action in response to 'kant' ban». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.
  9. ↑ «Eurovision: SERVING – il-kanzunetta ta' Malta ġiet approvata mill-EBU» [Eurovision: SERVING – Malta's song has been approved by the EBU]. TVM News (մալթայերեն). 2025 թ․ մարտի 13. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  10. ↑ Levine, Nick (2025 թ․ մարտի 14). «Eurovision 2025: Malta's Miriana Conte unveils new version of entry song: Serving». Official Charts Company. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  11. ↑ Magri, Giulia (2025 թ․ մարտի 14). «Watch: Malta will be 'Serving aahh' at the Eurovision Song Contest». Times of Malta. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  12. ↑ «Malta: Eight qualify from MESC 2025 Semi-final 1». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 4. Վերցված է 2025 թ․ փետրվարի 5-ին.
  13. ↑ Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 11). «🇲🇹 Malta: Malta Eurovision Song Contest 2025 Participants Reveal Show Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. 1 2 «The Malta Eurovision Song Contest 2025» (PDF). eurovision.pbs.mt. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-11-26-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. ↑ «50% jury and 50% televoting to determine the results in Malta». ESCBubble (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 4. Վերցված է 2025 թ․ փետրվարի 7-ին.
  16. ↑ Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 11). «🇲🇹 Malta: Malta Eurovision Song Contest 2025 Participants Reveal Show Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. ↑ Grace, Emily (2025 թ․ փետրվարի 4). «Malta: Malta Eurovision Song Contest 2025 - Semi-Final One Qualifiers». Eurovoix. Վերցված է 2025 թ․ փետրվարի 4-ին.
  18. ↑ «Meet all the finalists of the Malta Eurovision Song Contest 2025». ESCBubble (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ փետրվարի 7-ին.
  19. ↑ «Miriana Conte will represent Malta at the Eurovision Song Contest 2025». eurovision.tv (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  20. ↑ «Miriana wins the Malta Eurovision Song Contest, will represent Malta in Basel». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  21. ↑ «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  22. ↑ «Eurovision 2025: Semi-Final Draw Results» (Press release). European Broadcasting Union. 2025 թ․ հունվարի 28. Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
  23. ↑ Bonanno, Matthew (2025 թ․ մայիսի 17). «Watch: Austria pips Israel to win Eurovision; Malta places 17th». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 18-ին.
  24. 1 2 «Kant - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2025-02-10-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  25. 1 2 «Serving - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 23. Վերցված է 2025 թ․ ապրիլի 23-ին.
  26. ↑ «Serving Kant - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 25. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
  27. 1 2 «Official IFPI Charts − Digital Singles Chart (International) − Εβδομάδα: 21/2025» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 28-ին.
  28. ↑ «Malta – Radio Airplay Chart | Settimana 12.2025 – dal 14/03/2025 al 20/03/2025» [Malta – Radio Airplay Chart | Week 12.2025 – 14/03/2025 to 20/03/2025] (իտալերեն). Radiomonitor. 2025 թ․ մարտի 21. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
  29. ↑ «PRS Malta on Facebook: The PRS for music Malta BMAT Top 10 Airplay Chart 21 February 2025» (անգլերեն). PRS Malta. 2025 թ․ փետրվարի 21. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին – via Facebook.
  30. ↑ «2025 21-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2025 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2025-05-23-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
  31. ↑ «Malta – Radio Airplay Chart | Settimana 12.2025 – dal 09/05/2025 al 15/05/2025» [Malta – Radio Airplay Chart | Week 20.2025 – 09/03/2025 to 15/03/2025] (իտալերեն). Radiomonitor. 2025 թ․ մարտի 21. Վերցված է 2025 թ․ մայիսի 27-ին.
  32. ↑ «Veckolista Singlar, vecka 21, 2025». Sverigetopplistan. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
  33. ↑ «Official Singles Sales Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.