Jump to content

Snapseed

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Snapseed
Տեսակգրաֆիկական խմբագրիչ և mobile software?
Նախագծումը՝Nik Software? և Գուգլ
ՕՀԱնդրոիդ և iOS
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝հունիս 2011
ՊլատֆորմԱնդրոիդ
Արտոնագիրfreeware և ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
 Snapseed Վիքիպահեստում

Snapseed, ռաստերային գրաֆիկական խմբագրիչ, բջջային հեռախոսով նկար խմբագրելու համար։

Snapseed-ը մշակվել է Nik Software ընկերության կողմից և հասանելի էր iOS, OS X և Windows օպերացիոն համակարգերի համար։ Սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն iPad-ի համար, սակայն 2011 թվականին թողարկված տարբերակը հասանելի դարձավ նաև iPhone-ների համար[1]։

2012 թվակաի սեպտեմբերի 12-ին Google-ը գնեց Nik Software ընկերությունը և Snapseed-ի մշակողին։ Գնման պահին ծրագիրը արդեն հասանելի էր ոչ միայն iPod-ի համար, այլ նաև iPhone-ի և iPod touch-ի համար[1]։

2012 թվականի դեկտեմբերի 11-ին Google-ը ներկայացրեց Snapseed-ը Android-ի համար և թարմացրեց iOS-ի համար նախատեսված ծրագիրը, դարձնելով այն անվճար[2]։

2015 թվականի ապրիլի 9-ին թողարկվեց առաջին խոշոր թարմացումը ծրագրի համար։ Ավելացել էին նոր ֆիլտրեր և գործիքներ[3]։

Հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Snapssed-ը թույլ է տալիս կատարել նկարների պրոֆեսիոնալ մշակում սմարթֆոնով կամ պլանշետով։

Մշակման հասանելի գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուղղում՝ ավտոմատ կերպով կատարում է ուղղումներ
  • Կտրուկություն՝ ավելացնում է նկարի կտրուկությունը
  • Ձևավորում՝ թույլ է տալիս կտրել նկարները
  • Շրջադարձ՝ թույլ է տալի շրջել նկարը
  • Շրջադրաձ/կտրում՝ թույլ է տալիս կտրել, շրջել և թեքել նկարը
  • Վրձին՝ թույլ է տալիս օգտագործել էֆֆեկտները կոնկրետ տարածքում
  • Ընտրովի ուղղում՝ թույլ է տալիս կատարել ուղղում միայն ընտրած հատվածներում
  • Կետային ուղղում՝ վերացնում է փոքրիկ սխալները
  • Վիգենետ՝ ղեկավարում է նկարի կողային պայծառությունը

Նկարներ մշակելու ֆիլտրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խամրեցում՝ ուշադրություն հրավիրել կոնկրետ օբյեկտի վրա խամրեցնելով ֆոնը
  • Կիզակետային փայլ՝ լուսավորման էֆֆեկտ
  • Ֆոնային հակադրություն՝ ապահովում է հստակ հակադրություն լուսավորված և մութ հատվածների միջև
  • HDR էֆֆեկտ
  • Դրամա՝ հատուկ ընտրված նկարներին ավելացնում է էֆֆեկտ
  • Grunge՝ տեղադրում հատուկ գունավոր ոճ, կոնկրետ նկարների վրա
  • Կոպիտ հատիկ՝ ստեղծում է հատիկավոր պատկեր
  • Վինտաժ՝ նկարներին տալիս է գունավոր ֆիլմի ոճ
  • Retrolux՝ տալիս է հին նկարի ոճ
  • Нуар՝ ավելացնում է սև ու սպիտակ ֆիլմի ոճ
  • Ս/Ս՝ տեղադրում է սև ու սպիտակ ֆիլտր
  • Շրջանակ՝ տարատեսակ տարբերակներ նկարների ծայրերը ձևավորելու համար[4]։

Յուրահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարի մշակման ընթացքում ցանկացած շրջադարձի ընթացքում անհասանելի մասերը ավտոմատ լրացվում են ծրագրի կողմից։
  • Հնարավորություն չեղարկել ցանկացած փոփոխություն անկախ հերթականությունից։
  • Հնրաավորություն քայլ առ քայլ դիտել բոլոր փոփոխությունները։
  • 2011 թվականին Apple-ի կոմից ստացել է «iPad-ի համար տարվա լավագույն հավելված»[5]
  • 2018 թվականին PC Magazine-ի կողմից ընդգրվել է Android-ի համար 100 լավագույն հավելվածների շարքում[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Google поглотила студию-разработчика Snapseed».
  2. ↑ «Google представила приложение для редактирования фотографий Snapseed для Android». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. ↑ «Google выпустила фоторедактор Snapseed 2.0 для iPhone и iPad». 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  4. ↑ «Snapseed».
  5. ↑ Parrish, Kevin (2012 թ․ սեպտեմբերի 19). «Google Snaps Up Instagram Competitor Snapseed». tomsguide.com. Tom's Hardware.
  6. ↑ Eddy, Max (2018 թ․ հուլիսի 6). «The 100 Best Android Apps of 2018». pcmag.com. PC Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.