Worldpay Group
Worldpay Group | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և վճարային պրոցեսոր |
| Հիմնադրված է | 1989 |
| Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Էլեկտրոնային վճարման ծառայություններ |
| Աշխատողների թիվ | 4500 մարդ |
| Մայր ընկերություն | Advent International? և Bain Capital? |
| Դուստր ընկերություններ | Cardsave? |
| Կայք | worldpay.com(անգլ.) |
| Մասնակից է | Համացանցի կոնսորցիում[2] |
Worldpay Group plc[Ն 1] (նախկինում ՝ RBS WorldPay), վճարումների մշակման բրիտանական հանրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Այն նախկինում ցուցակված էր Մեծ Բրիտանիայի Լոնդոնի ֆոնդային բորսայում մինչև 2018 թվականի հունվարի 16-ը, երբ այն ձեռք է բերել ամերիկյան Vantiv-ը։ Միավորված ընկերությունը հետագայում անվանվել է Worldpay, Inc.[Ն 2][3]: FIS-ը ձեռք է բերել Worldpay, Inc.-ը 2019 թվականի հուլիսին՝ 43 միլիարդ դոլարով[4]։ 2024 թվականին «GTCR» մասնավոր նեդրումային ընկերությունը ձեռք է բերել Worldpay-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը՝ 55%-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին հիմնադրված Worldpay-ը վերածվել է գլոբալ ֆինանասական տեխնոլոգիաների ոլորտի հսկայի՝ անցնելով սեփականատերերի փոփոխության մի քանի փուլ՝ NatWest-ից և RBS-ից անկախանալով 2010 թվականին։ 2018 թվականին Vantiv-ի հետ միաձուլվելուց, ապա FIS-ի կողմից 2019-ին ձեռք բերվելուց հետո, ընկերությունը 2024 թվականին GTCR-ի կողմից վերագնվելով մտել է զարգացման նոր՝ անկախ փուլ։
Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]WorldPay-ը միջազգային խոշորագույն վճարային պրոցեսինգային համակարգերից մեկն է, որը հիմնադրվել է 1997 թվականին՝ որպես առցանց բազմարժույթային վճարային համակարգ: Դրա հիմնադիր Նիք Օգդենը[5] համագործակցել է National Westminster Bank-ի հետ՝ ֆինանսական համակարգերն ապահովելու համար, և «Symbiant» ընկերությունից Էնդրյու Բիրչի հետ՝ օգտատիրոջ վճարային դարպասը (payment gateway) ապահովելու համար[6]:
Երբ Royal Bank of Scotland-ը ձեռք է բերել National Westminster Bank-ը, Worldpay-ն ամբողջությամբ գնվել և միաձուլվել է Streamline անվամբ էլեկտրոնային վճարային համակարգին, որն առաջին անգամ գործարկվել էր 1989 թվականին՝ «National Westminster Bank»-ի 100% բաժնեմասով դուստր ձեռնարկություն հանդիսացող «Centre-file ltd»-ի կողմից[7]:
Կառավարման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]RBS-ի սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին «Streamline» համակարգը կրկին ներգրավվել է բանկի կազմում, երբ «Centre-file ltd»-ի առևտրային անվանումն ու աշխատավարձերի հաշվարկման ծառայությունը (payroll service) վաճառվել են «Ceridian» ընկերությանը: 2002 թվականին «NatWest»-ը ձեռք է բերել «Royal Bank of Scotland Group»-ը (RBS)[8], որը վերանվանել է բիզնեսը «RBS WorldPay» և գլխավոր գործադիր տնօրեն նշանակել Ռոն Կալիֆային[9]: RBS-ը զգալիորեն ընդլայնել է բիզնեսը՝ ձեռք բերելով և միավորելով տարբեր երկրներից մի շարք վճարային լուծումներ առաջարկող ընկերություններ: Հաջորդ հինգ տարիների ընթացքում այն միավորվե է մանրածախ վճարային լուծումների յոթ առաջատար բրենդների հետ՝ «Streamline», «Streamline International», «PaymentTrust», Նիդերլանդներում գործող «Bibit», «RiskGuardian» և ԱՄՆ-ում գործող «Lynk»[10]:
RBS-ից ներդրումների օտարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովի կողմից RBS-ին տրամադրած պետական օգնության հաստատման պայմաններից մեկի համաձայն՝ Worldpay-ը պետք է վաճառվեր խմբից ընտրված բիզնեսների օտարման (divest) ծրագրի շրջանակներում: 2010 թվականի օգոստոսի 6-ին Advent International և Bain Capital ընկերությունները համաձայնել են ձեռք բերել Worldpay-ը 2.025 միլիարդ ֆունտ ստեռլինգով, ներառյալ 200 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանական վճարը։ Նրանք գլխավոր տնօրեն են նշանակել Ռոն Կալիֆային, որը նախկինում ղեկավարում էր RBS-ի գլոբալ գործարքային ծառայությունների բաժինը: «RBS Group»-ը պահպանել է 20% բաժնեմասը նոր անկախ բիզնեսում[11], իսկ «Advent International»-ն ու «Bain Capital»-ը տիրաստացել են 40%-ական բաժնեմաս: Վաճառքի գործընթացն ավարտվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին:
2013 թվականի նոյեմբերին RBS-ը հայտարարել է, որ Worldpay-ում իր մնացած մոտ 20 տոկոս բաժնեմասը վաճառել է վճարային ընկերության մեծամասնության բաժնետերերին՝ Advent International և Bain Capital մասնավոր ներդրումային ընկերություններին[12]: Ընկերությունը ցուցակագրվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում 2015 թվականի հոկտեմբերին նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով[13]: IPO-ի ժամանակ Advent-ը և Bain-ը իրենց հնգամյա ներդրումից ստացել են 3.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի համակցված շահույթ՝ վաճառելով մոտ 1.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի ընկերության բաժնետոմսեր և պահպանելով 2.3 միլիարդ ֆունտ ստեռլինգի բաժնեմաս:
Vantiv-ի գործարք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսին Vantiv-ը հայտարարել է Worldpay-ը 10.4 միլիարդ դոլարով ձեռք բերելու իր մտադրության մասին[14][15][16][17]։ Միավորված կազմակերպությունը պետք է պահպաներ «Worldpay» անվանումը, գլխամասային գրասենյակը և բորսայական ցուցակումը տեղափոխեր Միացյալ Նահանգներ, իսկ ներքին գործունեությունները շարունակեր իրականացնել Մեծ Բրիտանիայում[18]: Գործարքն ավարտվել է 2018 թվականի հունվարի 16-ի[19]ն: Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներըի շրջանում սկզբում մտահոգություն կար, թե միաձուլումը պայմանավորված էր 2016 թվականից ի վեր ֆունտի ստերլինգի արժեզրմամբ, որը բրիտանական ակտիվները դարձրել էր օտարերկրյա ներդրողների համար գրավիչ գործարքի աղբյուր: Այնուամենայնիվ, WorldPay-ի փոխնախագահ Ռոն Կալիֆան գործարքը որակել է որպես «հավասարների միաձուլում»[20] և ընդգծել, որ ժամանակի ընտրությունը զուտ պատահականություն էր, քանի որ ընկերությունը «պատրաստ չէր [կատարել գործարքը] անցյալ տարի, երբ ֆունտի փոխարժեքն այլ մակարդակի վրա էր»:[21] Միավորված ընկերությունը վերանվանվել է Worldpay, Inc.:
FIS-ի գործարք և հրաժարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մարտին Ֆլորիդայում գործող վճարային մրցակից Fidelity National Information Services (FIS) ընկերությունը գնել է Worldpay Inc.-ը 32 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ գործարքով[22][23]։
2023 թվականի փետրվարին, ակտիվիստ ներդրողների ճնշման ներքո, FIS-ը հայտարարել է, որ հաջորդ 12 ամիսների ընթացքում կառանձնացնի իր առևտրային բիզնեսը, որը բաղկացած էր Worldpay-ից[24]։ Հուլիսին GTCR մասնավոր ներդրումային ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել 55% WorldPay-ի բաժնեմասը FIS-ից՝ 11.7 միլիարդ դոլարով, WorldPay-ը գնահատելով 18.5 միլիարդ դոլար[25]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 21-ին Worldpay-ի Մեծ Բրիտանիայի ստորաբաժանումը ձեռք է բերել Cardsave-ը, որը փոքր մանրածախ առևտրականներին վարկային և դեբետային քարտերի մշակման ծառայություններ մատուցող առաջատար անկախ վաճառքի կազմակերպություններից մեկն է[26]։
2011 թվականի մայիսին Worldpay-ը չհանրայնացված գումարով ձեռք է բերել Envoy Services Limited-ը, որը աշխարհի էլեկտրոնային առևտրի ոլորտի առևտրականների համար այլընտրանքային վճարային լուծումների առաջատար մատակարար է[27]։
2013 թվականի հունիսին Worldpay-ը գործարկել է Worldpay Zinc-ը՝ բջջային քարտերի մշակման տերմինալ, որը միանում է սմարթֆոններին[28]։
2013 թվականի սեպտեմբերին Worldpay-ը հայտարարել է, որ ձեռք է բերել ԱՄՆ-ի Century Payments վճարումների մշակման ընկերությունը[29]։
2014 թվականին Worldpay-ը հայտարարել SecureNet Payment Systems-ը[30] Sterling Partners մասնավոր ներդրումային ընկերությունից ձեռք բերելու վերջնական համաձայնագրի մասին: Ձեռքբերումն ավարտվել է նույն թվականի դեկտեմբերին[31]: Այս ձեռքբերումից հետո Worldpay-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլար կծախսի իր ԱՄՆ գլխավոր գրասենյակը Ատլանտա տեղափոխելու համար:
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը մատուցում է վճարային ծառայություններ փոստային պատվերների և ինտերնետային մանրածախ առևտրականների, ինչպես նաև վաճառքի կետերի գործարքների համար: Հաճախորդները միջազգային, բազմալիք մանրածախ առևտրականների խառնուրդ են, որոնց մեծամասնությունը փոքր բիզնեսների առևտրականներ են: Այն նաև վարկեր է տրամադրել փոքր բիզնեսներին Liberis-ի հետ գործընկերության միջոցով՝ օգտագործելով քարտային գործարքների տվյալները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը երաշխավորելու համար[32]։
2016 թվականին WorldPay-ը ներկայացրել է իր սեփական IT հարթակը, որը հնարավորություն է տալիս ընկերությանը մշակել մինչև 20 անգամ ավելի շատ գործարքներ։ Այս որոշումը WorldPay-ը Շոտլանդիայի Թագավորական բանկից և նրանց տեխնոլոգիական համակարգերից ամբողջությամբ առանձնացնելու գործընթացի մի մասն էր[33]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Plc - Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում իրավաբանական կարգավիճակ, որը ցույց է տալիս, որ ընկերության բաժնետոմսերը հասանելի են հանրությանը և ազատորեն շրջանառվում են ֆոնդային բորսայում:
- ↑ Vantiv-ը իրավաբանորեն գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգում, իսկ գլխամասային գրասենյակը Օհայո նահանգի Ցինցնատ քաղաքում։ Այն միավորվել է բրիտանական Worldpay Group-ի հետ ձևավորել Worldpay, Inc.։ ԱՄՆ Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովի (SEC) պաշտոնական փաստաթղթերում Worldpay, Inc.-ը նշվում է որպես Դելավերում հիմնադրված ընկերություն, որի գլխավոր գործադիր գրասենյակը գտնվում է Օհայոյի Ցինցինատի քաղաքում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global LEI Index
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION․ Worldpay, Inc․Commission File Number: 001-35462․
- ↑ Basch, Mark (2019-07-31). «FIS completes $43 billion Worldpay acquisition». Վերցված է 2019-08-02-ին.
- ↑ «Nick Ogden | Money20/20 Europe». europe.money2020.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019-03-18-ին.
- ↑ «Symbiant:Compliance Management Arena With Software Solutions». Mirror Review (ամերիկյան անգլերեն). 2019-01-16. Վերցված է 2019-03-18-ին.
- ↑ «Worldpay value hits £5bn on market debut». The Independent. 2015 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Worldpay launches London's biggest float of 2015 with bosses set for £100 million bonanza». Standard. 2015 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Menmuir, Ted (2019-03-15). «Ron Kalifa OBE joins Network International seeking London IPO». PaymentExpert.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-09-24-ին.
- ↑ «A new start: WorldPay's Ron Kalifa». Banking Technology. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «RBS Announces WorldPay Sale». PEHub. 2010 թ․ օգոստոս.
- ↑ Tasim Zahid (2013 թ․ նոյեմբերի 27). «RBS sells remaining Worldpay stake to Advent, Bain Capital». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Worldpay floats in largest London IPO this year». The Telegraph. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Bray, Chad (2017-07-05). «Vantiv Offers Worldpay a Deal Valued at $10 Billion». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017-09-15-ին.
- ↑ Massoudi, Arash; Arnold, Martin (2017 թ․ հուլիսի 5). «Vantiv strikes £9.1bn deal for Worldpay». Financial Times. Վերցված է 2017-09-15-ին.
- ↑ «U.S. payments firm Vantiv clinches $10 billion deal to buy Worldpay». Reuters. 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2017-09-15-ին.
- ↑ Hussain, Noor Zainab. «U.S. card firm Vantiv goes global with $10 billion Worldpay buy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «The Deal Is Sealed, Vantiv Will Buy Worldpay For $10.4 Billion». Pymnts.com. 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Vantiv officially completes Worldpay acquisition». Mobile Payments Today. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Wilson, Harry (2017-08-10). «Worldpay's fall to foreign buyer poses new questions». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019-08-23-ին.
- ↑ Monaghan, Angela (2017-08-09). «US firm Vantiv to buy British rival Worldpay for £9.3bn». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019-08-23-ին.
- ↑ «Former RBS unit in $43bn sale to US rival» (բրիտանական անգլերեն). 2019-03-18. Վերցված է 2019-08-22-ին.
- ↑ «FIS completes $43 billion Worldpay acquisition | Jax Daily Record». Financial News & Daily Record - Jacksonville, Florida (անգլերեն). 2019-07-31. Վերցված է 2019-08-22-ին.
- ↑ Nishant, Niket; Sen, Anirban; Vinn, Milana (2023-02-13). «FIS takes $17.6 billion hit in merchant unit to be spun off». Reuters (անգլերեն). Վերցված է 2023-02-13-ին.
- ↑ Nishant, Niket; Sen, Anirban (2023 թ․ հուլիսի 6). «Buyout firm GTCR picks up majority stake valuing FIS unit Worldpay at $18.5 billion». Reuters.
- ↑ Sophie Baker (2010 թ․ դեկտեմբերի 20). «Worldpay acquires Cardsave». FStech.
- ↑ «WorldPay acquisition of Envoy Services». Worldpay. Արխիվացված է օրիգինալից 2011-07-05-ին. Վերցված է 2026-05-14-ին.
- ↑ «Mobile chip and pin device launch to help sole traders». Worldpay Press release. 2013 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Worldpay US Purchases Century Payments». Yahoo finance. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Worldpay Announces Agreement to Acquire SecureNet Payment Systems». Business Wire. 2014-11-11. Վերցված է 2017-07-21-ին.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Worldpay Data Now Underwrites SME Loans». PYMNTS.com. 2015. Վերցված է 2026 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Dunkley, Emma (2016 թ․ ապրիլի 5). «Worldpay set to break free from RBS technology». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-08-29-ին.